Լրահոս

08.02.2012 15:38


Դավիթ Հարությունյանը «Ժառանգությանը».«Պատգամավորների գլուխները հաշվելը բարոյագիտության առումով լավ հիմք չէ»

Դավիթ Հարությունյանը «Ժառանգությանը».«Պատգամավորների գլուխները հաշվելը բարոյագիտության առումով լավ հիմք չէ»

Չնայած բուռն քննարկումներին՝  84 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին» օրինագծերը:

 «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, որն, ի դեպ,  սահմանում է պատգամավորների վարքագծի կանոններն ու նախատեսում  էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նշել է, թե այդ կանոնները վաղուց սահմանված են ԱԺ կանոնակարգով։

–Այս օրինագծում հիշեցումներ են արված նրանց համար, ովքեր երրորդ անգամից հետո են հասկանում,–ասել է նա։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը նշել է, թե մինչ այս որևէ մեկը որևէ քայլ չէր գործադրել, որպեսզի ապահովվեր սահմանադրական այն նորմը, որով պատգամավորին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անդրադառնալով «Ժառանգության» պատգամավորների ելույթներին՝  Դավիթ Հարությունյանը նշել է, թե դրանք բարոյագիտական են։

–Փորձել վիրավորել գործընկերներին՝  հաշվելով նրանց գլուխները, բարոյագիտության առումով լավ հիմք չէ,–ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ պատգամավորների գլուխները հաշվելու մասին մշտապես հայտարարություններ  է անում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը