Լրահոս

08.02.2012 15:12


«Nokia»-ն Եվրոպայից և Ամերիկայից տեղափոխվում է Ասիա

«Nokia»-ն Եվրոպայից և Ամերիկայից տեղափոխվում է Ասիա

Ֆիննական «Nokia» կոնցեռնի ղեկավարությունը որոշում է կայացրել մինչև տարվա վերջ սմարթֆոնների արտադրությունը Եվրոպայից և Կենտրոնական Ամերիկայից տեղափոխել Ասիա: Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հետևաբար, վերացման վտանգի տակ է հայտնվում Հունգարիայի, Մեքսիկայի և նույնիսկ Ֆինլանդիայի ընկերությունների մոտ չորս հազար աշխատատեղ:

Ընկերության ղեկավարությունն այդ քայլը պայմանավորում է այն հանգամանքով, որ «սմարթֆոնների պարագաների հիմնական մատակարարողները գտնվում են ասիական տարածաշրջանում»:

«Դա թույլ կտա կրճատել նոր մոդելների մշակման և դրանց արտադրման ժամկետները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը