Լրահոս

08.02.2012 12:32


Նախկին ՕԵԿ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը պտտվում է խմբակցություններով

Նախկին ՕԵԿ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը պտտվում է խմբակցություններով

Այսօր ԱԺ հերթական նիստին մասնակցելու էր եկել նաև նախկին ՕԵԿ–ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, ով երեկ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել։

Նա այսօր կարծես իր տեղը չէր գտնում։ Նիստը սկսելուց ի վեր Գագիկ Բաղդասարյանը նստած էր «Ժառանգություն» խմբակցության աթոռներին և երկար զրուցում էր «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ։

Այնուհետև Գագիկ Բաղդասարյանը մոտեցել է ՀՅԴ խմբակցությանն ու նստել նրանց աթոռներին։

Ընդ որում՝ նա դահլիճ էր մտել հենց ՀՅԴ խմբակցության հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը