ՀՊԱԿ. «ԱԽՔ-ի գինու գործարանի և ՀՀԿ-ական արդարամտության մասին»
Երեկ և այսօր, ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, նախարարի պաշտոնն օգտագործել է ՕԵԿ ղեկավար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Ոսկեվազում գտնվող «Հայասի» գինու գործարանի կառուցման համար /Հ.Գ./:
Հիշեցնում ենք, որ ԱԽՔ-ի կողմից, հենց այդ տարիներին, Ոսկեվազում կատարվող ներդրումների մասին տեղեկատվություն է տարածել, անգամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը /”Առավոտ” 16.01.10թ./, սակայն, առ այսօր, ո՛չ իրավապահ մարմինները և ո՛չ էլ ԱԽՔ-ի ՀՀԿական ղեկավարը չեն անդրադարձել ո՛չ սահմանադրական կարգի այդ կոպիտ խախտմանը և ո՛չ էլ, ողջ կյանքը պետական պաշտոններ զբաղեցրածի ահռելի միջոցներին...ինչպես միշտ:
Սույն հաղորդագրությունը ուղարկելով ՀՀ Նախագահի նստավայր, համոզված ենք, որ ՀՀԿական արդարամիտ միջոցներ կձեռնարկվեն...ինչպես միշտ:
… «Օրինաց երկիր» կուսակցության անդամ և գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը` ՕԵԿ-ի գրասենյակը ,հաց ու կալբասովե մշտապես ապահովող Գերասը որոշել է վերադառնալ` պատգամավորության թեկնածու առաջադրվելով հարազատ Սյունիքի մարզում: Սյունիքում, իհարկե, ահեղ պայքար է սպասվում, սակայն Գերասը հույս ունի, որ սիրելի Արթուր Վահանիչը կօգնի և իրեն կդարձնի պատգամավոր: Թե այս անշուք ու որևէ մեկի կողմից լուրջ չընդունվող մարդն ինչպես դարձավ գյուղնախարար, միայն Արթուր Բաղդասարյանը կարող է բացատրել, բայց նա էլ դա չի անի, որովհետև այդ շրջանում հարկավոր էր ավարտին հասցնել Ոսկեվազում գտնվող «Հայասի» գինու գործարանի կառուցումը, ֆինանսական միջոցներ և այլ «ներհոսքեր» էին հարկավոր: Իսկ Գերասիմ Ալավերդյանն այդ ամենը կարող էր ապահովել սիելի շեֆին ու նորընծա օլիգարխին, ով պայքարում էր հանուն արդարության, հանուն մեր երեխաների պայծառ ապագայի` իր «բոստանի» շրջանակներում…
ՀՊԱԿ. «ԱԽՔ-ի գինու գործարանի և ՀՀԿ-ական արդարամտության մասին»
Երեկ և այսօր, ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, նախարարի պաշտոնն օգտագործել է ՕԵԿ ղեկավար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Ոսկեվազում գտնվող «Հայասի» գինու գործարանի կառուցման համար /Հ.Գ./:
Հիշեցնում ենք, որ ԱԽՔ-ի կողմից, հենց այդ տարիներին, Ոսկեվազում կատարվող ներդրումների մասին տեղեկատվություն է տարածել, անգամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը /”Առավոտ” 16.01.10թ./, սակայն, առ այսօր, ո՛չ իրավապահ մարմինները և ո՛չ էլ ԱԽՔ-ի ՀՀԿական ղեկավարը չեն անդրադարձել ո՛չ սահմանադրական կարգի այդ կոպիտ խախտմանը և ո՛չ էլ, ողջ կյանքը պետական պաշտոններ զբաղեցրածի ահռելի միջոցներին...ինչպես միշտ:
Սույն հաղորդագրությունը ուղարկելով ՀՀ Նախագահի նստավայր, համոզված ենք, որ ՀՀԿական արդարամիտ միջոցներ կձեռնարկվեն...ինչպես միշտ:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
լրատվություն
Հ.Գ.- http://www.tert.am/am/news/2012/02/08/gerasim/
… «Օրինաց երկիր» կուսակցության անդամ և գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը` ՕԵԿ-ի գրասենյակը ,հաց ու կալբասովե մշտապես ապահովող Գերասը որոշել է վերադառնալ` պատգամավորության թեկնածու առաջադրվելով հարազատ Սյունիքի մարզում:
Սյունիքում, իհարկե, ահեղ պայքար է սպասվում, սակայն Գերասը հույս ունի, որ սիրելի Արթուր Վահանիչը կօգնի և իրեն կդարձնի պատգամավոր: Թե այս անշուք ու որևէ մեկի կողմից լուրջ չընդունվող մարդն ինչպես դարձավ գյուղնախարար, միայն Արթուր Բաղդասարյանը կարող է բացատրել, բայց նա էլ դա չի անի, որովհետև այդ շրջանում հարկավոր էր ավարտին հասցնել Ոսկեվազում գտնվող «Հայասի» գինու գործարանի կառուցումը, ֆինանսական միջոցներ և այլ «ներհոսքեր» էին հարկավոր: Իսկ Գերասիմ Ալավերդյանն այդ ամենը կարող էր ապահովել սիելի շեֆին ու նորընծա օլիգարխին, ով պայքարում էր հանուն արդարության, հանուն մեր երեխաների պայծառ ապագայի` իր «բոստանի» շրջանակներում…