«ՖԻՖԱ»–ն 250 հազար դոլար կփոխանցի Պորտ–Սաիդում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 250 հազար դոլար կփոխանցի եդիպտական Պորտ–Սաիդում ֆուտբոլային խաղի ավարտից հետո սկսված անկարգությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամլո ծառայությունը։
Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի Պորտ–Սաիդի «Ալ–Մասրի» և Կահիրեի «Ալ–Ահրի» թիմերի խաղից հետո մեծ անկարգություն է բռնկվել ամբողջ մարզադաշտում։ Հազարավոր երկրպագուներ՝ զինված դանակներով և այլ իրերով, վերջնական սուլիչից հետո ներխուժել են դաշտ և բախվել միմյանց։ Այդ ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 74 մարդ, իսկ ավելի քան 300–ը վիրավորվել են։
«Ողբերգությունից հետո ես ասացի, որ ֆուտբոլի պատմության մեջ այդ օրը սև դարձավ։ Ես մինչ այժմ ցնցված եմ կատարվածով։ Զոհերի մեծ մասը երիտասարդներ էին և իրենց ընտանիքների հիմքերն էին։ Ֆուտբոլային ամբողջ հանրությունը, այդ թվում և ՖԻՖԱ–ն, պետք է օգնության ձեռք մեկնեն իրենց եգիպտացի եղբայրներին և քույրերին»,–հայտարարել է Յոզեֆ Բլատերը։