Լրահոս

07.02.2012 18:11


Հր. Կարապետյան. «Այն ազգը, որն իր հերոսներին չի գնահատում, չի կարող նոր հերոսներ ունենալ»

Հր. Կարապետյան. «Այն ազգը, որն իր հերոսներին չի գնահատում, չի կարող նոր հերոսներ ունենալ»

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե իրենք բազում նամակներ են ստանում, որ Արցախի նախագահի կողմից առաջին կամ երկրորդ կարգի մարտական խաչով պարգևատրված մարտիկները չեն ստանում այն նպաստները, որոնք տրվում են ՀՀ նախագահի կողմից պարգևատրվածներին։ Նա նշել է, որ դա անարդարություն է և պետք է շտկվի։ ԱԺ պատգամավորն ավելացրել է, որ իրենց հանձնաժողովը մի նախագիծ էր մշակել, որի համաձայն՝ տարեկան ընդամենը 80 մլն դրամի շնորհիվ կարելի կլիներ լուծել այս խնդիրը, սակայն այն մերժվեց ՀՀ կառավարության կողմից և չընդգրկվեց ՀՀ 2012թ. պետբյուջեում։

–Այն ազգը, որն իր հերոսներին չի գնահատում, չի կարող նոր հերոսներ ունենալ,–համոզված է Հ. Կարապետյանը՝ հայտարարելով, որ մինչև այս հարցի լուծումն ինքը չի կրելու և բարոյական իրավունք էլ չունի կրելու պետության կողմից իրեն շնորհված շքանշանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը