«Կոստա Կոնկորդիա»–ի նավապետին սպառնում է 2697 տարվա ազատազրկում
Կործանված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին սպառնում է աննախադեպ՝ 2697 տարվա ազատազրկում: Նման պահանջով է հանդես եկել Իտալիայի դատախազությունը։ Այս մասին տեղեկացնում է «The Daily Mail»-ը։
Վերաքննիչ դատարանի նիստին փետրվարի 6-ին մեղադրող կողմի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Վերուցիոն առաջարկել է դատապարտել նավապետին 15 տարվա ազատազրկման անզգուշությամբ մահ պատճառելու համար, 10 տարի՝ նավաբեկության և 8-ական տարի յուրաքանչյուր անհայտ կորածի կամ նրա կողմից բախտի քմահաճույքին թողնվածի համար (ընդհանուր առմամբ՝ 334 մարդու):
Նշենք, որ այս պահին նավապետը գտնվում է տնային կալանքի տակ: Դատախազության ներկայացուցիչը պահանջել է Սկետինոյին բանտ ուղարկել: Իր պահանջը դատախազը բացատրել է այն հանգամանքով, որ Սկետինոն կարող է միջամտել քննության ընթացքին և թաքնվել արդարադատությունից:

Դատարանը վճիռը կկայացնի փետրվարի 10-ին։