Լրահոս

07.02.2012 16:52


«Կոստա Կոնկորդիա»–ի նավապետին սպառնում է 2697 տարվա ազատազրկում

«Կոստա Կոնկորդիա»–ի նավապետին սպառնում է 2697 տարվա ազատազրկում

Կործանված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին սպառնում է աննախադեպ՝ 2697 տարվա ազատազրկում: Նման պահանջով է հանդես եկել Իտալիայի դատախազությունը։ Այս մասին տեղեկացնում է «The Daily Mail»-ը։

Վերաքննիչ դատարանի նիստին փետրվարի 6-ին մեղադրող կողմի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Վերուցիոն առաջարկել է դատապարտել նավապետին 15 տարվա ազատազրկման  անզգուշությամբ մահ պատճառելու համար, 10 տարի՝ նավաբեկության և 8-ական տարի յուրաքանչյուր անհայտ կորածի կամ նրա կողմից բախտի քմահաճույքին թողնվածի համար (ընդհանուր առմամբ՝ 334 մարդու):

Նշենք, որ այս պահին նավապետը գտնվում է տնային կալանքի տակ: Դատախազության ներկայացուցիչը պահանջել է Սկետինոյին բանտ ուղարկել: Իր պահանջը  դատախազը բացատրել է այն հանգամանքով, որ Սկետինոն կարող է միջամտել քննության ընթացքին և թաքնվել արդարադատությունից:

Դատարանը վճիռը կկայացնի փետրվարի 10-ին։

Այս խորագրի վերջին նյութերը