Տ. Կարապետյան. «ՀՀԿ–ն չի ցանկանում՝ որևէ մեկը ռեսուրս ունենա»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԺ նիստին ԲՀԿ–ի չմասնակցելուն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍուքիասԱվետիսյանը նշել է, թե այս մասին խորհդարանական ուժերն իմացել են վաղ առավոտից:
–ԲՀԿ-ի քայլը չգիտեմ՝ բոյկոտ է, թե ինչ է, բայց ամեն ինչ նորմալ է. մենք քվեարկում ենք, և քվորումն էլ ապահովվում է,–ասել է նա: Բանախոսը չի համաձայնել ԲՀԿ խմբակցության այն տեսակետին, թե «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի ընդունմամբ հարստանում են բանկերը՝ ընդգծելով, որ դա ուղղակիորն կապված է կոռուպցիայի հետ:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Ժողովրդական» կուսակցության նախագահ ՏիգրանԿարապետյանը ծիծաղելի է համարել այն, որ կոալիցիայի ակնհայտ փլուզումը խնդիր չէ իշխանության համար:
–Եթե ՀՀԿ-ն համարում է, որ կոալիցիայի փլուզումը խնդիր չէ, ապա ապացուցում է, որ միայն ՀՀԿ-ի իշխանությունն է հաստատված, և կոալիցիա չկա: Դա ձևական է: Պետք է իրերն իրենց անուններով կոչել: Այդօրենքիընդունմամբ՝ՀՀԿ-նուզումէբոլորռեսուրսներըվերցնելԲՀԿ-իձեռքից։ ՀՀԿ–ն չի ցանկանում՝ որևէ մեկը ռեսուրս ունենա,–ասել է Տ. Կարապետյանը:
Տ. Կարապետյան. «ՀՀԿ–ն չի ցանկանում՝ որևէ մեկը ռեսուրս ունենա»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԺ նիստին ԲՀԿ–ի չմասնակցելուն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշել է, թե այս մասին խորհդարանական ուժերն իմացել են վաղ առավոտից:
–ԲՀԿ-ի քայլը չգիտեմ՝ բոյկոտ է, թե ինչ է, բայց ամեն ինչ նորմալ է. մենք քվեարկում ենք, և քվորումն էլ ապահովվում է,–ասել է նա: Բանախոսը չի համաձայնել ԲՀԿ խմբակցության այն տեսակետին, թե «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի ընդունմամբ հարստանում են բանկերը՝ ընդգծելով, որ դա ուղղակիորն կապված է կոռուպցիայի հետ:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ծիծաղելի է համարել այն, որ կոալիցիայի ակնհայտ փլուզումը խնդիր չէ իշխանության համար:
–Եթե ՀՀԿ-ն համարում է, որ կոալիցիայի փլուզումը խնդիր չէ, ապա ապացուցում է, որ միայն ՀՀԿ-ի իշխանությունն է հաստատված, և կոալիցիա չկա: Դա ձևական է: Պետք է իրերն իրենց անուններով կոչել: Այդ օրենքի ընդունմամբ՝ ՀՀԿ-ն ուզում է բոլոր ռեսուրսները վերցնել ԲՀԿ-ի ձեռքից։ ՀՀԿ–ն չի ցանկանում՝ որևէ մեկը ռեսուրս ունենա,–ասել է Տ. Կարապետյանը: