Ինպես արդեն տեղեկացրել էինք, խորհրդարանը սկսել է քննարկել ԱԺ–ում պատգամավորների գործունեության իրավականությունը վերահսկող «Էթիկայի հանձնաժողովի» ստեղծման մասին հարցը։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարց է ուղղել օրինագծի հարակից զեկուցող ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանին, թե Էթիկայի հանձնաժողովն արդյոք ի՞նչ պատիժ է սահմանելու այն պատգամավորների նկատմամբ, ովքեր խախտումներ են կատարել։
–Հիմա ասենք՝ եթե Առաքել Մովսիսյանը նորից իր վերաբերմունքն ու վարքը կրկնի, ապա ի՞նչ պատիժ է հասնելու նրան։ Նրան անկյո՞ւն են կանգնեցնելու, թե՞ ինչ են անելու,–հարցրել է նա։
Հովհաննես Սահակյանն էլ ասել է, թե ԱԺ–ն դատարան չի, որ ինչ–որ պատիժներ նախատեսի։
–Հանձնաժողովն ընդամենը կարող է արձանագրել փաստն ու գնահատական տալ,–նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին անվանել էր «հայվան»։
Անահիտ Բախշյան. «Առաքել Մովսիսյանին պատժելո՞ւ են»