Լրահոս

07.02.2012 15:28


Խորհրդարանը սկսել է քննարկել «Էթիկայի հանձնաժողովի» ստեղծման մասին հարցը

Խորհրդարանը սկսել է քննարկել «Էթիկայի հանձնաժողովի» ստեղծման մասին հարցը

Խորհրդարանը սկսել է քննարկել ԱԺ–ում պատգամավորների գործունեության իրավականությունը վերահսկող «Էթիկայի հանձնաժողովի» ստեղծման մասին հարցը։

Համաձայն դրա՝ եթե պատգամավորը խմբակցության ղեկավար չէ, ապա նա պարտավոր է ընդգրկվել որևէ հանձնաժողովում, պետք է օրենքի նախագիծ ներկայացնի, հանձնաժողովի աշխատանքներին, նիստերին և քվեարկություններին մասնակցի։  Պատգամավորը նաև որևէ ձևով չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ լինել բաժնետեր կամ բաժնեմասի սեփականատեր, զբաղեցնել պաշտոն կամ ներկայացուցչական գործունեություն իրականացնել։

Էթիկայի հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունները։ Հանձնաժողովի տեղակալի և նախագահի պաշտոնը հերթականությամբ՝ նստաշրջանը մեկ, զբաղեցնում են ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ընդ որում՝ եթե նախագահը ոչ ընդդիմադիր է, ապա տեղակալը պետք է ընդդիմադիր խմբակցությունից լինի։

Օրինագիծը ներկայացնող ՀՀԿ–ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն ընդգծել է նաև, որ եթե պատգամավորն ուրիշի փոխարեն քվեարկի, ապա հանձնաժողովը կհամարի, որ պատգամավորը խախտել է օրենքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը