«Հոգեբուժական բժշկական կենտրոնի» բաժանմունքի վարիչը կաշառք է վերցրել
Փետրվարի 6-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր որդուն ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում անվճար ստացիոնար բուժման նպատակով տեղավորելու համար, նշված կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանն իրենից պահանջել է 80.000 դրամ կաշառք:
Իրականացված միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաչատրյանն իր աշխատասենյակում հիվանդի ծնողից 80.000 դրամ կաշառքը վերցնելուց հետո փաստով մերկացվել է:
«Հոգեբուժական բժշկական կենտրոնի» բաժանմունքի վարիչը կաշառք է վերցրել