Լրահոս

07.02.2012 13:45


Հայկ Գևորգյան. «Կգնամ հարցաքննության, երբ պարզ կլինի իմ կարգավիճակը»

Հայկ Գևորգյան. «Կգնամ հարցաքննության, երբ պարզ կլինի իմ կարգավիճակը»

Այսօրվա ասուլիսին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը, խոսելով իր կալանավորման փաստի մասին, նշել է, որ հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ, բայց իրեն չճշտված կարգավիճակով հրավիրել են հարցաքննության հունվարի 17-ին: 

«Քրեական գործի հարուցումից հետո ոչ մի ծանուցագիր չի եկել մեր տուն, ավելին՝ ինձ կալանավորելուց մեկ օր հետո է ոստիկանությունից ծանուցագիր եկել մեր տուն, թե ես կալանավորված եմ։  Նույնիսկ տան անդամներին պատշաճ ժամանակին չեն ծանուցել իմ կալանավորելու մասին»,-ասել է բանախոսը՝ հավելոլով, որ իրեն հարցաքննության հրավիրելու դեպքում, ինքը կներկայանա այն պարագայում, երբ իր կարգավիճակը պարզվի և ծանուցագրում որևէ սխալ չի լինի: 

Այս խորագրի վերջին նյութերը