Լրահոս

07.02.2012 12:40


Իրանցի բլոգերը նախագահին քննադատելու համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Իրանցի բլոգերը նախագահին քննադատելու համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Մասնագիտությամբ բժիշկ, հայտնի իրանցի բլոգեր Մեհդի Հազալին դատապարտվել է 13 տարվա ու 10 ամսվա ազատազրկման, ինչպես նաև 10 տարվա աքսորման։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հազալին իր հրապարակումների մեջ սուր քննադատության էր ենթարկում նախագահ Ահմադինեժադին։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին Թեհրանի դատարանը իրանա–կանադական բլոգեր Հոսեյն Դերախշանին դատապարտել էր 19 տարվա ազատազրկման՝ Իսրայելի օգտին լրտեսություն անելու, ինչպես նաև հակաիշխանական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով։ 

Այս խորագրի վերջին նյութերը