Լրահոս

07.02.2012 10:22


ՌԴ արգործնախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

ՌԴ արգործնախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

Պետքարտուղար, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը փետրվարի 6–ին ընդունել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլին։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ Հարվային Կովկասի և Կենտրոնական Ասիայի իրավիճակները։

Մայքլ Մաքֆոլը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պարտականություններին է անցել այս տարվա հունվարին։

Հիշեցնենք, որ ՌԴ–ը և ԱՄՆ–ը ԼՂ հակամարտության լուծման նպատակով կազմավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են։

Այս խորագրի վերջին նյութերը