Լրահոս

07.02.2012 10:08


Իրանի հատուկ ծառայությունները մի խումբ մարդկանց ձերբակալել են «BBC»–ին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով

Իրանի հատուկ ծառայությունները մի խումբ մարդկանց ձերբակալել են «BBC»–ին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են մի քանի մարդու, ովքեր մեղադրվում են բրիտանական  «BBC»–ին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ ձերբակալվածները Իրանում տեղեկատվություն են հավաքել և փոխանցել բրիտանական լրատվամիջոցին՝ խոշոր չափով գումար ստանալու դիմաց։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իրանում մարդիկ ձերբակալվում են բրիտանական  լրատվամիջոցի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։ Անցյալ տարվա սեպտեմբերին ձերբակալվեցին 6 ռեժիսորներ, ովքեր Իրանի մասին փաստավավերագրական ֆիլմ էին նկարահանում  «BBC»–ի համար։ Այն ժամանակ նրանց մեղադրեցին ֆիլմերում Իրանը խիստ բացասական գույներով նկարագրելու համար։

Ավելի վաղ՝ 2009թ. Իրանի նախագահական ընտրություններից հետո, երկրի իշխանությունները փակեցին բրիտանական լրատվամիջոցի եթերը՝ նրան մեղադրելով Իրանում բողոքական շարժում հրահրելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը