Լրահոս

07.02.2012 10:06


Բրազիլիայի նախագահը իր նախկին բանտակցին նախարար է նշանակել

Բրազիլիայի նախագահը իր նախկին բանտակցին նախարար է նշանակել

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆը կանանց գործերով քարտուղար (նախարար) է նշանակել իր նախկին բանտակցին՝ Էլեոնորա Մենուչի դի Օլիվեյրային։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Նրանք միասին բանտարկված են եղել 1970-1972թթ՝ ռազմական բռնապետության վարչակարգի տարիներին։ Այն ժամանակ նրանք մեղադրվում էին վարչակարգի դեմ զինված դիմադրություն կազմակերպող ուժին աջակցելու համար։

Միաժամանակ, նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ այս որոշումը մասնագիտական նկատառումներով է պայմանավորված. Մենուչին բանտից դուրս գալուց հետո փայլուն գործունեություն է ծավալել որպես սոցիոլոգ։

Այս խորագրի վերջին նյութերը