Լրահոս

07.02.2012 00:37


Հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ
Փետրվարի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երևանի Պարոնյան փողոցում գործող «Ուրարտու» ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նշված ռեստորանի գործադիր տնօրեն, 1967 թ. ծնված Աշոտ Երիցյանին:
Պարզվել է, որ նա փետրվարի 2-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 3-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, մի կնոջ հետ միասին Պարոնյան փողոցում գործող «Մասկարադ» կարաոկե բարում, ապա «Ուրարտու» ռեստորանում և Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մուտքում, ծեծի են ենթարկել 1988 թ. ծնված Արտակ Գ.-ին, որից հետո նրան Ա. Երիցյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել, որի ընթացքում Երիցյանը Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը՝ զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Արտակ Գ.-ից ընդունվել է հաղորդում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը