Լրահոս

06.02.2012 17:36


Բրեյվիկ. «10 տարի անց էթնիկ նորվեգացիները փոքրամասնություն կկազմեն Օսլոյում, և մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել ու նայել»

Բրեյվիկ. «10 տարի անց էթնիկ նորվեգացիները փոքրամասնություն կկազմեն Օսլոյում, և մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել ու նայել»

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն իր գործի վերջին նախնական դատալսման ժամանակ պահանջել է, որ իրեն ազատ արձակեն, իսկ իր գործողությունները, որոնց հետևանքով 77 մարդ զոհվեց, անվանել է «նախազգուշացում պետական դավաճանների համար»։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Մեղադրյալը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի զգում. «Ես չեմ ընդունում իմ բանտարկությունը։ Պահանջում եմ, որ ինձ անհապաղ ազատ արձակեն»։

Ահաբեկիչը նշել է, որ իր գործողությունները ուղղված էին նրանց դեմ, ովքեր փորձում են քանդել նորվեգական մշակույթը. «Ես նորվեգական դիմադրությունն եմ ներկայացնում։ 10 տարի անց էթնիկ նորվեգացիները փոքրամասնություն կկազմեն Օսլոյում։ Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել ու նայել»։

Բրեյվիկի գործի փաստացի դատավարությունը կսկսվի ապրիլի կեսերից։

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ պայթյուն, այնուհետև մի քանի ժամ անց քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիկը ոստիկանի համազգեստով գնդակահարեց տասնյակ մարդկանց։ Նրա գործողությունների զոհը դարձավ 77 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը