Լրահոս

06.02.2012 16:17


Ո՞ւմ են սատարելու «Ազատ դեմոկրատներ»–ը Հրազդանի ընտրություններում

Ո՞ւմ են սատարելու «Ազատ դեմոկրատներ»–ը Հրազդանի ընտրություններում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ո՞ւմ են իրենք սատարելու  Հրազդանի  քաղաքապետի  ընտրություններում՝ ՀՀԿ թեկնածու  Արամ Դանիելյանի՞ն, թե՞ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանին, ասել է, թե իրենք քաղաքական որոշում այդ կապակցությամբ չեն կայացրել։

–Սասուն Միքայելյանն ինքն էլ  խնդրել է, որ Հրազդանի ընտրությունները չքաղաքականացվեն։ Սասուն Միքայելյանի հետ մենք ճանապարհ ենք անցել, և մեր կուսակցության անդամներից շատերը հակված են նրա կողմը։ Մեր կուսակցության անդամներից կլինեն նաև Սասուն Միքայելյանի վստահված  անձինք,–ընդգծել է նա։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը