Լրահոս

06.02.2012 15:46


Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել

Քուվեյթի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով ներկայացրել է իր հրաժարականը։

«Պաշտոնյաները կազատեն զբաղեցրած պաշտոնները, որպեսզի հնարավորություն տան նորընտիր խորհրդարանին նոր կառավարություն կազմել»,–«Ռոյթերս» գործակալությունը մեջբերում է կառավարության հայտարարությունը։

Հրաժարական տալու պատճառներից մեկն էլ ընդդիմադիր իսլամիստական կուսակցության հաղթանակն էր փետրվարի 2–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Նախորդ կառավարությունը ցրվել էր Քուվեյթի էմիրի կողմից անցած տարվա դեկտեմբերին երկրում քաղաքական սուր ճգնաժամի հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը