Լրահոս

06.02.2012 12:33


ՀՀ ԱԺ նախագահ. «Ճիշտ է, որ հայ–թուրքական արձանագրությունները մնան օրակարգում»

ՀՀ ԱԺ նախագահ. «Ճիշտ է, որ հայ–թուրքական արձանագրությունները մնան օրակարգում»

Քիչ առաջ մեկնարկած ՀՀ ԱԺ քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հարցրել է խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանին՝ չի՞ պատրաստվում դիմել ՀՀ նախագահին՝ հայ–թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրությունները հետ վերցնելու առաջարկով։

Սամվել Նիկոյանը նախ ասել է, որ դա ՀՀ նախագահի իրավասության ներքո գտնվող հարց է, հետո ավելացրել է.

–Ճիշտ է, որ այն գտնվի մեր օրակարգում։

Նիկոյանի այս հայտարարությունը ցավ է պատճառել Սաֆարյանին, ով ընգծել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու մեծ օրակարգին այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ պահպանվում են այդ արձանագրությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը