Լրահոս

04.02.2012 13:22


Ասադի հակառակորդները հարձակվել են Լոնդոնում Սիրիայի դեսպանատան վրա

Գիշերը մոտ 150 մարդ է հավաքվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող Սիրիայի դեսպանատան դիմաց այն բանից հետո, ինչ հաղորդվել է, որ Հոմս քաղաքում ավելի քան 200 մարդ է զոհվել։

«Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ ցույցը սկսվելուց անմիջապես հետո մասնակիցները քարեր են նետել դեսպանատան ապակիների վրա։

«Մենք դեսպանատան մոտ ենք եկել, որովհետև այսօր մոտ 300 մարդ է զոհվել Սիրիայում»,–հայտնել է Անգլիայում սովորող սիրիացի ուսանողը և շարունակել. «Մենք չենք հասկանում, թե այս արյունահեղությամբ ինչ ուղերձ է ուզում փոխանցել սիրիական վարչակարգը։ Մի բան պարզ է՝ պետք է վերջ դրվի այս սպանություններին»։

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է այս ցույցի 5 կազմակերպիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը