Լրահոս

03.02.2012 12:41


Նոր հանցադրվագներ

Փետրվերի 1-ին, ժամը 15.00-ին, մի տղամարդ ոստիկանության Մասիսի բաժնում հայտարարություն է տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, դռան կախովի փականը կոտրելով, Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ գտնվող, իրեն պատկանող արհեստանոցից գողացել են զոդման 2 սարք, էլեկտրական շաղափ և մոտ 50 մետր մալուխ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են մեկ օր առաջ մեկ այլ հանցագործության համար ոստիկանների կողմից ձերբակալված, 1985 թ. ծնված Նիկոլայ Մայիլյանը և 1988 թ. ծնված Դերենիկ Թոխյանը: Նրանք Հայանիստ գյուղի գյուղապետարանից գողացել էին «Պենտիում-4» տիպի 2 համակարգիչ, ֆաքսի ապարատ և պատճենահանման ու տպիչ սարքեր: Պատճառված նյութական վնասի չափը կազմում էր 738.338 դրամ:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ Մայիլյանն ու Թոխյանը 2011 թ. դեկտեմբերի 9-ի գիշերը, պատը քանդելու միջոցով, մտել են Հովտաշատ գյուղի մի խանութ և գողացել սննդամթերք ու ծխախոտ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը