Լրահոս

03.02.2012 12:35


Վահան Հովհաննիսյան. «Հայաստանի բնակչության կենսամակարդակը շատ չի տարբերվում հարևան երկրներից»

Վահան Հովհաննիսյան. «Հայաստանի բնակչության կենսամակարդակը շատ չի տարբերվում հարևան երկրներից»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն, անդրադառնալով  հունվարի վերջին վեհաժողովում պատվիրակության աշխատանքներին,  ասել է, թե դրանք շատ ակտիվ են եղել։

–Մեզ հաջողվեց մասնակցել մեկ այլ միջոցառման,  ի թիվս այլ հարցերի, որտեղ քննարկվում էր  Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանում հնչեցվող ելույթների առաջին քննարկումը։ Հայաստանի մասին զեկույցը բավական դրական էր՝ ի տարաբերություն Ադրբեջանի, և դա դժգոհություն առաջացրեց ադրբեջանամետ լոբբիստների մոտ։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է արաացոլվի Հայաստանի մասին փաստաթղթում, ինչը հանդիպեց դիմադրության և նշվեց, որ առնվազն այս փուլում սա «պանդորայի արկղ» բացել է,–ասել է նա։

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ համեմատաբար խաղաղ է անցել Եվրանեսթի նիստը։

–Ադրբեջանական կողմը նշում էր, թե Հայաստանի տնեսական վիճակը պայմանավորված է սահմանների հետ՝ ինչ նշում են նաև հայաստանյան մի շարք կազմեկպություններ, բայց մենք՝  ինչպես այստեղ այնպես էլ այնտեղ պարտավորված եղանք շեշտել, որ դա չի եղել պատճառը,–ասել է նա։

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝  Հայաստանի բնակչության կենսամակրդկաը շատ չի տարբերվում հարևան երկրներից, բայց դա չի արդարացնում այն տնտեսական քաղաքականությունը, որը այժմ տարվում է Հայաստանում։

Նա նաև հավելել է, որ Եվրանեսթի Սոցիլական հարցրերով հանձնաժողվի հաջորդ նիստը տեղի է ունենալու Հայաստանւմ երեք շաբաթից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը