Լրահոս

03.02.2012 12:19


Հովհաննես Սահակյանը Սպիտակի և Հրազդանի առաջիկա ընտրությունների մասին

Հովհաննես Սահակյանը Սպիտակի և Հրազդանի առաջիկա ընտրությունների մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սպիտակ և Հրազդան քաղաքներում՝ փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններին։

Հարցին՝ ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սպիտակ քաղաքում ՀԱԿ–ի թեկնածուն ինքնաբացարկ հայտարարեց ու մնաց միայն ՀՀԿ թեկնածուն, արդյոք սա ինչ–որ ճնշումների հետևանք չէ, Սահակյանը պատասխանել է.

–Ես ողջունում եմ ՀԱԿ թեկնածուի՝ Անդրանիկ Նիկողոսյանի ողջամտությունը։ Եթե քաղաքական ուժը, որը կարող է իրատեսորեն գնահատել իր հնարավորություններն ու նմանատիպ քայլ անել դրանով իսկ չսևացնելով  թե նախընտրական, թե հետընտրական գործընթացները, ուրեմն այսօր կարող ենք գրանցել առաջընթաց մեր քաղաքական կյանքում։

Ինչ վերաբերվում է Հրազդանի ընտրություններին և մասնավորապես ՀԱԿ թեկնածու՝ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե ընտրությունները կեղծվելու են, Սահակյանն ասել է, որ վստահ է իր կուսակցության թեկնածուի՝ Հրազդանի գործող քաղաքապետի հնարավորությունների վրա։ Իսկ Միքայելյանի հայտարարությունը, ըստ իրեն, նշանակում է, որ «դեռևս չսկսած, ապահովագրում են իրենց պարտությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը