Լրահոս

02.02.2012 15:19


Ֆինանսների նախարարն անդրադարձել է բժշկական պարտադիր ապահովագրությանը

Ֆինանսների նախարարն անդրադարձել է բժշկական պարտադիր ապահովագրությանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է բժշկական պարտադիր ապահովագրությանն ու ասել, որ դրա համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազ դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազ ՀՀ դրամ:

–Այս  գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ հիվանդությունների, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական հիվանդությունների (ընդհուպ նյարդավիրաբուժական), բժշկում, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն,–ասել է նա՝ ավելացնելով, որ մեկ ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ աշխատակիցների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա փաթեթը չի տարածվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը