Լրահոս

02.02.2012 15:15


Պակիստանի վարչապետին սպառնում է 6 ամսվա ազատազրկում

Պակիստանի վարչապետին սպառնում է 6 ամսվա ազատազրկում

Պակիստանի Գերագույն դատարանը կքննի երկրի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի գործը։ Վարչապետը մեղադրվում է երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին կոռուպցիայի համար ներկայացվող մեղադրանքը կոծկելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է «BBC»–ն։

Բանն այն է, որ դեռ 2007–ին երկրի իշխանությունները ստորագրեցին համաներման մասին հռչակագիրը, որը վերաբերում էր կոռուպցիայի մեջ մեղադրվող մի շարք անձանց, այդ թվում՝ Ալի Զարդարիին, ով հետագայում դարձավ երկրի նախագահ։ 2009-ին Գերագույն դատարանը պահանջեց չեղյալ հայտարարել համաներումը, սակայն երկրի կառավարությունը (վարչապետ Գիլանիի գլխավորությամբ) ցայսօր հրաժարվում է  համապատասխան  հանձնարարությունն ի կատար ածելուց։

Գիլանին դատարանի առջև կկանգնի փետրվարի 13-ին։ Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է պաշտոնազրկում և վեցամսյա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը