Լրահոս

18.01.2012 14:59


ՀԴԿ նախագահն առաջարկում է հանել կուսակցություններից պահանջվող գրավը

ՀԴԿ նախագահն առաջարկում է հանել կուսակցություններից պահանջվող գրավը

Այսօրվա ասուլիսում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անհրաժեշտ է համարել խորհրդարանական ընտրություններին կուսակցություններին, առանց 8 մլն դրամ գրավի մուծման, մասնակցելու իրավունք տալը։

Նրա խոսքերով՝ կուսակցությունները պայքարում են գաղափարների, այլ ոչ թե գումար վճարել կարողանալու կամ չկարողանալու համար։

Արամ Սարգսյանը ճիշտ է համարում նաև, որ կուսակցությունները խորհրդարան անցնեն իրենց ստացած ձայների քանակին համապատասխան և ոչ թե սահմանված նվազագույն շեմը հաղթահարելու պայմանով։

ՀԴԿ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական 8 ուժ համատեղ հայտարարությամբ առաջարկել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, հատկապես 103-րդ և 108–րդ հոդվածներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը