Լրահոս

18.01.2012 10:33


Տղամարդը 6–րդ հարկից ընկնելուց և 30 աստիճան ցրտի պայմաններում կես ժամ մնալուց հետո ողջ է մանցել

Տղամարդը 6–րդ հարկից ընկնելուց և 30 աստիճան ցրտի պայմաններում կես ժամ մնալուց հետո ողջ է մանցել

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս–Սիբիրը», Քաղաքային փրակարար ծառայությունը հայտնել է, որ  աշխատակիցները  գիշերը Տոմսկի կենտրոնի խանութներից  մեկի  ծածակի վրա հայտնաբերել են տղամարդու, ով ընկել էր 6–րդ հարկից։

Գործակալության թղթակիցը պարզել է, որ  փրակարարները լեռնագնացության պարագաներ օգտագործելով՝ տղամարդուն իջեցրել  են գետին և հանձնել «Շատապ օգնության» ծառայության աշխատակիցներին։

1967թ. ծնված տղամարդու գիտակցությունը տեղն է եղել։

Մինչ օգնության հասնելու համար փրկարարները զանգ են ստացել, տղամարդը  շուրջ  կես ժամ մնացել է 30 աստիճան ցրտի պայմաներում, ընդ որում՝ շատ բարակ  շապիկով, և այդ պատճառով էլ պարզ չի եղել՝ նա սթա՞փ է եղել, թե՞ հարբած։

Շտապ օգնության հիվանդանոցից էլ հայտնել են, որ տղամարդու վիճակը ծանր է, և նա վերակենդանացման բաժանմունքում է։

Այս խորագրի վերջին նյութերը