Ի՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում (տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները կիլոմետրեր կտրել, ԶՊՄԿ էին հասել՝ սեփական աչքով տեսնելու արդյունաբերական հսկայի աշխատանքը: Այսպիսով` հանրապետության խոշորագույն ձեռնարկությունը շարունակում է հետաքրքրել և շուրջը հավաքել ուսանողներին ու դասախոսներին: Եվ ինչպես բոլորը` նախ հրահանգավորում են անցնում, ստանում արտահագուստ և ուղիղ դեպի բաց հանք:
ԶՊՄԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն ամիսներ առաջ էին այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, խոսել ոլորտից, պատասխանատու հանքարդյունաբերությունից, և հենց այս հանդիպումն էլ փոխադարձ այցի առիթ էր դարձել: Գյումրեցի ուսանողները պատրաստակամություն էին հայտնել տեղում ծանոթանալու Հայաստանի արդյունաբերական ներուժի հետ՝ ստանալով հավաստի տեղեկություններ:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ով դասախոսում է հանրապետության տարբեր բուհերում, այդ թվում՝ Գյումրու մասնաճյուղում, ուսանողների հետ հերթական այցով ԶՊՄԿ-ում էր: Ոլորտի վերջին ուսումնասիրությունների վրա հենվելով` ասում է` 2025-ը հանքարդյունաբերության համար ձեռքբերումների տարի էր:
Բաց հանքի տարածքում արդյունաբերական տեխնիկայի տեղաշարժով հիանալուց հետո գյումրեցի ուսանողները դասախոսների հետ միասին այցելեցին նաև հարստացուցիչ ֆաբրիկա: Հսկա սարքավորումները ոչ պակաս գրավիչ էին: Հանքաքարի մշակման փուլերին հետևեցին, լուսանկարեցին ամեն բան: Եվ ինչպես բոլորը` խոստացան վերադառնալ ու ինչու ոչ՝ աշխատել առաջատար ընկերությունում: