Լրահոս

23.05.2025 14:22


Քաղաքացիները կարճ ժամանակով փակել էին Արին Բերդի փողոցը

Քաղաքացիները կարճ ժամանակով փակել էին Արին Բերդի փողոցը

Այսօր՝ մայիսի 23-ին, Երևանի Արին Բերդի փողոցի բնակիչները և այդ թաղամասում գործող տնտեսվարողները փակել էին ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ երկարատև ժամանակ է փողոցը չի բարեկարգվում, երկու ամիս առաջ էլ խոստացել, սակայն ոչինչ չեն արել։

Տնտեսվարողների խոսքով իրենց արտադրամասերը և խանութները տուժում են, քանի որ ճանապարհների պատճառով հաճախորդներ չեն ունենում։

Ոստիկանության աշխատակիցները խնդրեցին ճանապարհը բացել․ «Առանց այն էլ խառը օր է, «Վերջին զանգ» է, մարդիկ իրենց երեխաների մոտ են գնում, բացեք, թաղապետը շուտով այստեղ կլինի»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը։

Քաղաքացիները բացեցին փողոցը, այժմ սպասում են թաղապետին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը