Լրահոս

18.05.2025 09:12


Խարբերդում «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը․ կան տուժածներ

Խարբերդում «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը․  կան տուժածներ
Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել երկու քաղաքացի․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի միջոցով «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:

Այս խորագրի վերջին նյութերը