Քաղաքական էլիտաներին վերաբերող մի շարք տեսական դպրոցներ կան, բայց բոլոր ուղղություններին էլ միավորում է այն թեզը, որ քաղաքական որոշումներ կայացնող էլիտան՝ դա մարդկանց փոքրաթիվ խումբ է, որի մեջ մտնող սուբյեկտներն ունեն համապատասխան արհեստավարժություն և որոշումների կյանքի կոչման լեգիտիմություն։ Նշված մոտեցումը հատուկ է արևմտյան ժողովրդավարություններին։
20-րդ դարասկզբին, երբ Ռուսաստանում իշխանություան եկան բոլշեվիկները, առաջ քաշվեց մեկ այլ մոտեցում։ Համաձայն Լենինի՝ յուրաքանչյուր խոհարարուհի կարող էր ղեկավարել երկիրը։ Այսինքն, պետական կառավարման ապաէլիտարացման մոդել էր առաջարկվում։ Եվ դա բնական էր։ Ուրիշ էլ ինչպե՞ս բոլշեվիկները համոզեին բանվորներին ու գյուղացիներին։ Ուրիշ էլ ինչպե՞ս հիմնավորեին, որ հնարավոր է իրականացնել պրոլետարիատի իշխանություն։ Շարիկշարիկովներին դա դուր եկավ և գործի դրվեց «կարմիր տեռորը»։ Ի վերջո ԽՍՀՄ-ը փլուզվեց, բայց բելշեվիկյան մտածողությունը դեռ շատերի աշխարհայացքի բաղկացուցիչ մասն է կազմում։
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր կազմակերպել ՀՀ-ում գրանցված կուսակցությունների հետ։ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և «Նոր ժամանակները» հրապարակավ հայտարարեցին, որ չեն մասնակցելու, իսկ մնացածներից 48-ը գնացին մարզահամերգային համալիր՝ «Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու Հայաստանը» թեմայով քննարկումներին։
Երբ առաջին անգամ Սերժ Սարգսյանը որոշեց ղարաբաղյան թեմայով հանդիպել կուսակցություններին՝ դա դեռ կարելի էր հասկանալ։ Այստեղ կար PR, միգուցե նաև աշխարհին միասնականություն ցույց տալու քայլ։ Չգիտեմ։ Ես այն ժամանակ էլ ճիշտ չէի համարում այդ քայլը, որովհետև իշխանությունը, եթե ունի ժողովրդական մանդատ, ապա պետք է քաղաքական թիմով ու արհեստավարժների միջոցով որոշումներ կայացնի և ներկայացնի հանրության դատին։ Բայց եթե քննարակում է կազմակերպվում առավելապես թղթի վրա գոյություն ունեցող կառույցների ղեկավարների հետ, կամ այն մարդկանց հետ, ովքեր քո անմիջական ենթականերն են, կամ ում հետ դու պարբերաբար շփվում ես, ապա դա այլ ենթադրությունների է հանգեցնում։ Կրկնեմ՝ այս ամենը առաջին անգամ դեռ կարելի էր հասկանալ. Նախագահը փորձում էր հանդուրժող և երկխոսության պատրաստ մարդու իմիջ ձեռքբերել (հատկապես Մարտի 1-ից հետո) ու գնացել էր այդ քայլին։ Սակայն 1-ին հանդիպումը ցույց տվեց, որ այդ ֆորմատն արդյունավետ չէ և դա բոլորի համար էլ ակնհայտ էր։ Ու դրանից հետո նորից կազմակերպել 5 ժամանոց հանդիպում՝ դա արդեն բոլշեվիկյան մտածողության հետևանք է։
Սովետների ժամանակ էլ Մոսկվա էին հավաքում 15 միութենական հանրապետությունների ներկայացուցիչներին։ Անունը դրել էին գերագույն խորհուրդ։ Այդ խորհրդի նիստերին մասնակցում էին և՛ կոլտնտեսուհիները, և՛ կթվորուհիները, և՛ գիտնականները և այլոք։ Սովետական պատգամավորների առանձնահատկությունն այն էր, որ իրենք ոչինչ չէին որոշում, բայց ապահովում էին գլխաքանակ և, իբր թե, ընդունված որոշումների ժողովրդական լեգիտիմություն։ Որոշումները միևնույն է կայացնում էր Կոմկուսի քաղբյուրոն։ Կթվորուհիներն ու ակադեմիկոսները «անասնաֆերմայի» հոտի գործառույթ էին կատարում։
Նույնն էլ այժմ Հայաստանում է։ Ինչի՞ մասին են 5 ժամ շարունակ խոսել երկրի նախագահն ու վարչապետը այն մարդկանց հետ, որոնց կարծիքները բոլորն էլ գիտեն, որոնց մտքի գոհարները շաղ են տված հայաստանյան մամուլով։ Ի՞նչ օգուտ տվեց այդ հանդիպումը։ Պարզ է, որ եթե որոշ կուսակցությունների լիդերներ նույնիսկ լավ առաջարկներ էլ արած լինեն, ապա միևնույն է այս տնտեսական քաղաքականությունը մեծամասամբ չի փոխվելու։ Սա մաքուր բոլշեվիզմ է։
Եթե մի պահ ենթադրենք, որ 2008-ի նախագահական ընտրություններն անցել են առանց կեղծիքների, ապա Սերժ Սարգսյանին իր ընտրողները չեն լիազորել մի քանի տասնայակ գործող ու չգործող կուսակցությունների հետ խորհրդակցելով որոշումներ կայացնել։ Հասկանալի է, որ այստեղ մենք գործ ունենք պոլիտբյուրոյական մտածողության հետ ու սա արդեն ախտորոշում է՝ ոչ թե գնահատական։
Եթե իմ կարծիքն օբեկտիվ չէ, ապա կխնդրեմ, որպեսզի նախագահի աշխատակազմը հրապարակի այդ հանդիպման ժամանակ հնչած բոլոր ելույթների սղագրությունը, անուն առ անուն ներկայացնի, թե որ կուսակցության լիդերը՝ ինչ առաջարկ է արել։ Հետագայում արդեն կտեսնենք, թե կառավարությունը ի՞նչ հետևություններ է արել և ո՞ր առաջարկներն են ընդունվել և հետո ի՞նչ արդյունքներ ենք ստացել։ Միայն այդպես հնարավոր կլինի գնահատել այդ քննարկումների արդյունավետությունը։
Իսկ եթե նպատակը բուն հանդիպման փաստն արձանագրելն է ու խնդիրները լուծելու փոխարեն ՝ «մեծաքանակ» կուսակցությունների ետևում թաքնվելը, ապա դա ուրիշ։ Ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է։ Շուտով, երևի, նմանատիպ հանդիպումներ կկազմակերպվեն երկրագնդի գլոբալ տաքացման, կովերի կաթնատվության նվազման, մալարիայի դեմ պայքարի, հակածխախոտային, հեռուստասերիալային և այլ հրատապ ու հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ։ Այսինքն քաղաքական կառավարումը որպես էլիտար գործունեության տեսակ՝ իր տեղն է զիջելու թամաշայականությանն ու շվոնդերիզմին։ Ու ցավալին այն է, որ վերը նշված թեմաներով հնարավոր քննարկումների կազմակերպման ենթադրությունն այսօր թվում է սարկազմ, բայց վաղը իրականություն կարող է դառնալ։ Չէ որ հին ժամանակներում էլ մարդիկ չէին պատկերացնում, որ Կալիգուլան իր ձիուն կարող է սենատոր դարձնել։ Բայց դարձրեց...
Կառավարումը գործունեության էլիտար տեսակ է

Անդրանիկ Թևանյան