Լրահոս

12.02.2025 11:33


Օրբելի փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա տղա, ում կյանքը փրկել չի հաջողվել

Օրբելի փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա տղա, ում կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցում՝ շենքերից մեկի մոտ, գետնին ընկած քաղաքացի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Արտուշ Գ․-ն է։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների մահացածը երրորդ հարկից մինչև իրեն ցած նետելը կատարել է ինքնավնասում, սակայն այդ տեղեկությունը Արաբկիրի ոստիկանները ու քննչական բաժինը պարզում են։

Այս խորագրի վերջին նյութերը