Լրահոս

03.02.2025 11:12


Կոտայքում «BMW X7»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին

Կոտայքում «BMW X7»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին

Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Էմին Պետրոսյանը, իր վարած «BMW X7» մակնիշի ավտոմեքենայով, Գառնի գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հողաթմբին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը