ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի ունեցած ելույթը վերջնականապես հունից հանել է նախագահական նստավայրի «ժելեոտած մազերով» սուբյեկտներին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իհարկե։ Սրանք այն աստիճանի են հոգեխանգարմունքի մեջ հայտնվել, որ արդեն կրակում են իրենց ունեցած վերջին փափմուշտները՝ «փուռը» տալով հանրության լայն շրջանակների համար դեռևս չբացահայտված ականներին։
Բանն այն է, որ ՀԱԿ առաջնորդի քաղաքական գնահատականների և ուղերձների ֆոնին կրկին «հավաստի» լուրեր են տարածվում այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ համատեղ ցուցակով է մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, ու իբր Ծառուկյանի կռիվն ընդամենը այդ միասնական ցուցակում ոչ թե Սերժ Սարգսյանից ու Տիգրան Սարգսյանից հետո երրորդը, այլ Ս. Սարգսյանից հետո երկրորդը լինելու թեմայով է։ Սա այն դեպքն է, երբ տեղին է ասել՝ հավը երազում կորեկ է տեսնում. երիտսերժականները ցանկալին իրականության տեղ են հրամցրել։ Դա այնքան անհավանական է, որքան որ անհավանական է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական ու ֆիզիկական ինքնասպանության գնալը։
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ միևնույն ցուցակում հայտնվելու ճիշտ հակառակ բնույթի կռիվ կա. մարդիկ խուսափում են հայտնվել նրա ցուցակում, քանզի հասկանում են, որ խորտակվող նավակում մնալն ամենևին էլ խելամիտ որոշում չէ։
Հեռու չէ այն օրը, երբ, պատկերավոր ասած, անգամ քարտուղարուհու մակարդակով են խուսափելու Սերժ և Տիգրան Սարգսյանների հետ շփվելուց, էլ ուր մնաց, թե Ծառուկյանը պայքարի ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակի երկրորդ–երրորդ տեղի համար։
Հիմա հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ են նմանատիպ «մուտիլովկաները» տարածվում։ Պատասխանը շատ պարզ է. փորձ է արվում Տեր–Պետրոսյանին ցույց տալ, թե ինքը սխալ է անում, երբ չի բացառում ԲՀԿ–ի հետ Սարգսյանին հեռացնելու հարցով համագործակցելու հնարավորությունը։ «ԲՀԿ–ն Սերժի հետ է, ի՞նչ համագործակցության մասին է խոսքը»,– Սերժ Սարգսյանի դեմ տրամադրվածի կեղծ պաթոսով լսել են տալիս ՀԱԿ առաջնորդին։ Բայց դե ժողովրդական մի հին խոսք կա՝ գողինն ու անբարոյականինը 40 օր է։ Այսինքն՝ ամեն ինչ ջրի երես դուրս կգա շատ շուտով, և շատերը կտեսնեն, թե ով է առաջիկայում դհոլի ֆունկցիան կատարելու, իսկ ով՝ ԱԽՔ–ի։
Ինչ վերաբերում է ՀԱԿ–ի տերպետրոսյանական թևի ու ԲՀԿ–ի հնարավոր համագործակցությանը, ապա շարքերի մակարդակով դա արդեն տեղի է ունեցել Իջևանի ընտրությունների ժամանակ։ Ինչպես հայտնի է, այդ մասին գոհունակնությամբ նշեց Տեր–Պետրոսյանը նույն ելույթում։ Ասել է թե՝ խոսքը միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին չէ, այլ համատեղ ուժերով «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը կյանքի կոչելու մասին է։
Ավելորդ չէ նշելը, որ վերը նշված կարգախոսի իրականացման հարցում պետք է համատեղ գործեն բոլոր այն ուժերը, ովքեր դուրս են սերժսարգսյանական նեղ շրջապատից։ Դա կարող է տեղի ունենալ առանձին շարքերով ԱԺ ընտրություններին մասնակցելու ձևով, բայց գլխավորն այն է, որ միասնական դիրքորոշում լինի մեկ հարցում, այն է՝ տեղական մակարդակով պայքարել ոչսերժական թեկնածուի օգտին, իսկ համապետական մակարդակով՝ Սերժ Սարգսյանի դեմ։ Եթե կլինեն ուժեր, որոնք, կասկածելի վարքագիծ կդրսևորեն այս հարցում, կվերածվեն հաճախորդի ու կբռնեն գեղամյանացման ինքնաոչնչացնող ուղին։ Մեր խնդիրն այդ դեպքում կլինի նորաթուխ գեղամյաններին այնպիսի օրը գցելը, որ, ժողովրդական խոսքով ասած, շունն անգամ ձեռքներից հաց չվերցնի։ Հավատացե՛ք, «7 օրը» դա կանի առանձնակի դաժանությամբ և իրեն հատուկ ոճով։
«7 օրն» ամեն ինչ կանի նաև, որ Սերժ Սարգսյանը չվերարտադրվի, իսկ հետագայում մասնակից կդառնա Նոր Հայաստանի ձևավորմանը և ազգային–դեմոկրատական թավշյա հեղափոխության իրականացմանը։
Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիկան

Անդրանիկ Թևանյան