Լրահոս

30.05.2024 12:42


Ոստիկանությունն 9 անձ է բերման ենթարկել, իսկ 6 ավտոմեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք․ պաշտոնական

Ոստիկանությունն 9 անձ է բերման ենթարկել, իսկ 6 ավտոմեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք․ պաշտոնական

Հանրապետության հրապարակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանութուն։ Տեղեկությունը Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Հանրապետության հրապարակից 6 ավտոմեքենա է տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,–հայտնեցին մամուլի ծառայությունից։

Բացի այդ, բողոքի ակցիայի ևս 7 մասնակցի բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 29–ին հայտարարեց, որ այսօր առավոտյան 10։30–ին հավաքվելու են կառավարության շենքի մոտ, քանի որ ժամը 11-ին գործադիր մարմնի նիստն է։ Վաղ առավոտից կառավարությունը բոլոր կողմերից շրջափակվել է ոստիկանական շղթայով։

Այս խորագրի վերջին նյութերը