Քաղաքական

27.05.2024 07:51


Բողոքի անհնազանդության գործողություններ են իրականացվել․ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել քաղաքացիներին (տեսանյութ, թարմացվող)

Բողոքի անհնազանդության գործողություններ են իրականացվել․ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել քաղաքացիներին (տեսանյութ, թարմացվող)

Վաղ առավոտից հանրապետությունում մեկնարկել են բողոքի խաղաղ անհնազանդության գործողությունները։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարել էր․ «Առավոտյան ժամը 08։00-ին մեկ մարդու նման պետք է սկսվեն անհնազադության ակցիաները, եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան: Ոչ թե նայեք իմ դեմքին, սիրելի ժողովուրդ, այլ միմյանց դեմքերին նայենք: Միմյանց պետք է տեսնենք միևնույն խրամատում: Մենք չպետք է թողնենք իրենց` գալու աշխատանքի, որովհետև իրենք աշխատանք չունեն, վաղուց ազատված են այդ գործից: Թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես իրենք դադարել են լինել այն պաշտոնյաները, որոնց դուք, իրենց բառերով, վարձել եք, որ ձեզ ծառայեն:

Առավոտից բացի Տավուշ և Լոռի տանող ճանապարհներից մնացած բոլոր ճանապարհները փակ պետք է լինեն»:

***

Այս պահին փակ են Ուլնեցու, Տերյան, Կորյուն փողոցները, Երևան-Աշտարակ ճանապարհը, Հին Երևանցու փողոցը, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը, Մաշտոցի պողոտան, Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկը, Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկը, Արմավիր-Մեծամոր ճանապարհը, Աճառյան փողոցը, Սայաթ Նովա-Տերյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան, Ծովակալ Իսակովի պողոտան։

***

Բագրատ Սրբազանի մեքենան ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում։ Աբովյան փողոցն այս պահին փակ է այդ հատվածում։

***

Երևան-Արմավիր ճանապարհը փակ է Արշալույս գյուղի հատվածում:

***

Կարմիր բերետները փորձում են «բերման ենթարկել» Բագրատ Սրբազանի հայտնի մեքենան, որով նա արգելափակել է Աբովյան փողոցը:

***

Երևան-Արմավիր ճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների օգնությամբ:

***

Քաղաքացիները ծխերով և պարկերով արգելափակել են Սարալանջի փողոցը:

***

Երևան-Սևան մայրուղին փակ է Չարենցավանի հատվածում:

***

Բերման ենթարկված քաղաքացիներն հայտնում են, որ բաժիններում այլևս տեղ չկա: Քաղաքացիներին ստիպված բաժնից բաժին են տեղափոխում` ազատ տեղերի փնտրտուքով:

***

Քաղաքացիները երկու կողմերից փակել են Օրբելի-Բաղրամյան թունելը:

***

Քաղաքացիները մեքենայով արգելափակել են փողոցը՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի առջև։

***

Փակ է նաև Գյումրի-Բավրա ճանապարհը։

***

Սայաթ-Նովա պողոտան փակ է։

***

Բագրատ Սրբազանը Ռադիոտան շենքի մուտքի մոտ փոքր ինչ հանգստանալու համար մեկ պահ դադար առավ։ Շենքն ամբողջությամբ շրջափակված է վահանակիր ոստիկաններով։

***

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը վերադարձավ Սուրբ Աննա եկեղեցու բակ։

***

Վայոց ձորի մարզում ավտոերթ է։

***

Քաղաքացիները մեքենաներով երկկողմանի արգելափակել են Երևանի Հարավային դարպասները։

***

Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։

***

Քաղաքացիների անհնազանդության ակցիան Աշտարակ-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածում։

***

Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար կիրառեցին արցունքաբեր գազ, որից բոլորը սկսեցին խեղդվել։ Ոստիկանները անցնող վարորդներին կոչ արեցին փակել մեքենաների պատուհանները։

***

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Սիսիանի հատվածում։

Այս խորագրի վերջին նյութերը