Քաղաքական

27.05.2024 00:00


Զինծառայող է մահացել. հայտնի է ինքնությունը

Զինծառայող է մահացել. հայտնի է ինքնությունը

Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշենք, որ զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր, 10 օրից ավարտում էր ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը