Քաղաքական

25.05.2024 09:39


Ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը

Ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը

Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Այլ տեղեկություններ իրավապաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։

Առաջին ատյանի դատարանն երեկ 2 ամսով տնային կալանքի ենթարկեց նրան․ Քննչական կոմիտեն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։

Այս խորագրի վերջին նյութերը