Քաղաքական

10.05.2024 20:14


Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև

Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև

Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։

«Այսօր 1990 և 1992 թվականներին «օկուպացված Ղազախի հողերը» չակերտները՝ (Tert.am) վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է։

Այսօր մեր մեկ խնդրանքով Ղազախի չորս գյուղ է վերադարձվում մեզ։ Այդպես էլ շարունակվելու է:

Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։

Ե՛վ Հայաստանը, և՛ դրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե մեզ հաշվի չառնեն»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը