Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված «ճանապարհային քարտեզը»։
-Ինչպես որ Հայաստանի շատ քաղաքացիներ՝ անհանգստությամբ, տագնապով։ Տագնապով, որովհետև կարելի էր հստակ դիրքորոշում արտահայտել, երբ որ փաստաթղթի բովանդակությունը հրապարակված լիներ՝ համենայն դեպս «ճանապարհային քարտեզի» , այն դրույթների գաղտնազերծումը, որոնց անդրադարձել են թուրքական թերթերը։ Իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունների կողմից դրանց հստակ հերքումը չի եղել։ Եվ եթե թուրքական թերթերի հրապարակումները մոտ լինեն իրականությանը, ապա դա կարելի է բնութագրել, որպես անկախ Հայաստանի կապիտուլյացիա Թուրքիային։
-Ձեր մտահոգությունները վերաբերում են հայ-թուրքական ո՞ղջ բանակցային գործընթացին։
-Համենայն դեպս բանակցությունների առաջին փուլը դրա հիմքերը տալիս է։ Թերթերից մեկին տված ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը հիմնականում չի հերքում անհանգստացնող երկու դրույթները՝ Կարսի պայմանագրի ընդունումը և պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը։
-Ըստ Ձեզ՝ այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Լևոն Տեր-Պետրոսյանը։
-Եթե ընդունենք, որ ամեն կատակի մեջ մեծ մասը ճշմարտություն է և շատ փոքր մասն է կատակ, ապա ես այսպիսի կատակ կարող եմ անել, որը կարելի է նաև կատակ չանվանել. ճիշտ կլիներ, որ կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ի փոխարեն, կոալիցիա մտներ Հայ ազգային կոնգրեսը։ Համարում եմ, որ այսօրվա իշխանությունն ու արմատական կոչված ընդդիմությունը գաղափարական նույն հարթության մեջ են գտվում։ Եթե ընդհանրապես վերցնենք Հայաստանում եղած գաղափարական ուղղվածությունները, ապա, ցավոք սրտի, կարող եմ ասել, որ մեզ մոտ կա երկու ծայրահեղ գաղափարական ուղղվածություն՝ որոնք հավասարապես վտանգավոր են։ Մեկը շատ ընդգծված, այսպես ասած, հակաթուրքական գաղափարախոսություն է, որն էապես վտանգում է Հայաստանի անվտանգությանը, մյուսը այն գաղափարական ուղղվածությունն է , որը ազգային արժանապատվությունն արհամարհելով, ցանկացած գնով՝ լինի դա պատմական հիշողության մոռացումը, թե ազատագրված հողերի վերադարձը՝ հարաբերություններ հաստատելն է հարևանների հետ։ Դա նույնքան կործանարար է, որքան առաջին գաղափարախոսությունը։ Ցավոք սրտի, երրորդ գաղափարախոսությունը, չնայած բազում փորձերին, այդպես էլ դոմինանտ չդարձավ մեզանում, բայց ցանկալի կլիներ, որ այդ գաղափարախոսության կրողները գային իշխանությունը։ Իմ պատկերացրած գաղափարախոսությունը՝ դա նշածս ծայրահեղություններից զերծ, սեփական ուժերին ապավինող, ազգային արժանապատվությունը պահպանող և պետական անվտանգության համակարգը Հայաստանի ներքին ռեսուրսների կիրառմամբ պատկերացնող ուժն է։
-Դուք ողջունու՞մ եք կոալիցիայից դուրս գալու Հայ Հեղափոխական Դաշնակցության որոշումը։
-Չեմ ցանականա օգտագործել ողջունել բառը։ Բայց, դա ընդունելի քայլ էր։ Հետագա գործընթացները ցույց կտան, թե որքանո՞վ է դա ողջունելի։ Իսկ առաջին քայլը, այո՛, կարելի է ողջունելի համարել։
-Ըստ Ձեզ, քաղաքական դաշտում ՀՅԴ այս քայլը հնարավոր ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել։
-Այսպիսի մի խնդիր կա. եթե Հայաստանում ընդհանրապես քաղաքականություն կոչվածը լիներ գաղափարների, այլ ոչ թե կոռուպցիայի լծակներին տիրանալու պայքար, ապա իմ նշած տարբերակով, այսինքն երբ ՀԱԿ-ը մտնի կոալիցիա, իսկ ՀՅԴ-ն լինի ընդդիմություն և կոալիցիա կազմի «Ժառանգության» հետ, ապա Հայաստանի նորանկախ պատմության մեջ, 1995թ.-ից հետո, երկրորդ անգամ կունենանք գաղափարական իշխանություն և գաղափարական ընդդիմություն։
-Փաստորեն չե՞ք բացառում քաղաքապետի ընտրություններում «Ժառանգության» համագործակցությունը ՀՅԴ-ի հետ։
-Ոչ միայն չեմ բացառում, այլև գտնում եմ, որ դա շատ բնական կլինի։
Ավետիք Իշխանյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը