Քանի որ Սերժ Սարգսյանը կադրային տեղաշարժերն իրականացնում է հայտնի «Մաֆիա» խաղի կանոններով, այն է՝ իր նեղ թիմի հետ գիշերով դուրս են գալիս «որսի» և «կրակում» նախապես ընտրած սուբյեկտներին, ուստի եկեք նախ հստակեցնենք, թե ովքեր են այդ խաղի «մաֆիոզները»՝սևերը և ովքեր՝ կարմիրները։
Ձախողվելով արտաքին ու ներքին «նախաձեռնողական» քաղաքականության մեջ և խայտառակ հետընթաց ապահովելով տնտեսական կյանքում՝ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ ձեռնոց է նետում հասարակությանը և խնդիր դնում վերարտադրվելու։ Դրանով իսկ նա դառնում է սև թիմի ղեկավար։ Սարգսյանի թիմակիցներն են փեսան՝ Միքայել Մինասյանը և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք Տիգրան Սարգսյանը։ Վերջ։ Բարեկամներից բացի՝ ուրիշ մարդ նրանց հետ որպես թիմակից և գործընկեր, ըստ էության, չկա, չհաշված, իհարկե, գեղամյաններին ու սադոյաններին։
Ս. Սարգսյանի իշխանությունն այժմ պահվում է զուտ իներցիայի հաշվին։ Ու քանի որ դա իրենք գիտեն ու գիտեն նաև, որ այդ ամենին գումարվում է հանրային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտը՝ այդ իսկ պատճառով փորձում են արտաքին օժանդակության իմիտացիայով լրացնել բացը։ Սակայն որքան էլ որ ինքնանվաստացուցիչ քարոզ տանեն սարգսյանականները, թե Սարգսյանը Պուտինին երկու մետր հեռավորությունից 6 րոպե անընդմեջ տեսել է ու «դաբրո» կպցրել, ակնհայտ է, որ դա ընդամենը կեվորկովյան ագիտպրոպի «շկոլային» համահունչ ցածրակարգ քարոզարշավ է։
Մի ժամանակ էլ Սարկոզիին էին քծնում ու էլի «դաբրոներից» խոսում «ազատ, բայց սերժատուները»։ Իսկ դրանից առաջ Գյուլն էր իշխանական քարոզչամեքենայի ու նրանց տերերի սիրելի «պապան»։ Մի խոսքով, նախագահականում դրսի «պապա» են ման գալիս, որ հետները նկարվեն և գավառական պատկերացում ունեցողների մոտ տպավորություն թողնեն, թե «յա Իշտոյանա վիդել, Զանազանյանա վիդել..»։ Ինչևէ։
Վերադառնանք ընթացիկ խաղին։ Ինչ վերաբերում է կարմիրներին, ապա նրանք, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիներն են։ Ասել է թե՝ կոտրած տաշտակի առջև հայտնվելու տխրահռչակ սպառնալիքը, որը հնչեցրեց վարչապետը, ուղղված էր հանրության մեծամասնությանը, քանզի ակնհայտ է, որ ներկա պայմաններում մեր ժողովրդի շատ քիչ մասն է պատրաստ համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը։
Նկատենք, որ եթե ներքաղաքական այս իրավիճակում սևերի թիմն ու «դոնը» հայտնի են և հայտնի են նաև նրանց թուրքմենբաշիական ծրագրերը, ապա հասարակության կողմից խաղացողների՝ կարմիրների մոտ դեռ միասնական դիրքորոշում և թիմային խաղի ցանկալի մակարդակ չկա, և ամենակարևորը՝ «շերիֆը», չնայած ճիշտ ստուգումներին, առայժմ չի բացվում և չի խանգարում սևերի խաղին՝ թույլ տալով նրանցմինչև վերջ բացվել, թվացյալ հաջողություններից գլխապտույտ գալ և ի ցույց դնել քաղաքական ողջ զինանոցը։
Այն որ «շերիֆը» բացվելու է և անցնելու է գրոհի, կասկած չկա։ Հարցը պահի ճիշտ ընտրությանն է վերաբերում։
Հիմա շատերը գլուխ են կոտրում և ուզում հասկանալ, թե ինչն ինչոց է, ու այս ինչ բարդ կոմբինացիա են ձեռնարկել սևերը։ Իրականում, սակայն, ամեն ինչ շատ պարզ է և Ս. Սարգսյանի կադրային քաղաքականությունն ու գիշերային փոխատեղումները ակնհայտ են դարձնում, որ սևերը ստիպված «վա բանկ» են գնում, քանի որ ուրիշ տարբերակ չունեն։ Այդպիսով նրանք փորձում են նաև կիրառել անսպասելիության էֆեկտը և անակնկալի բերել կարմիրներին։ Բայց դա հնարավոր չէ, քանի որ ամեն ինչ բացահայտված է։ Սևերը ստուգված են ու ցերեկային քվեարկության (արտահերթ կամ հերթական ընտրությունների) ժամանակ ընտրողներից կստանան իրենց արժանի գնահատականը։
Ի դեպ, սևերի որոշ քայլերի հետ կապված ասեմ, որ, օրինակ, ԱԺ նախագահը երկրի «դե յուրե» երկրորդ դեմքն է և հենց դա էր այն հիմնական պատճառը, որն առաջ բերեց Աբրահամյանի հավատարմությունը հրաժարականի գնով ստուգելու սերժսարգսյանական ցանկությունը։ Ասել է թե՝ Աբրահամյանի հրաժարականի և իբր քոչարյանական դավադրության միջև եղած կապի մասին իշխանական լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված վարկածն արժանահավատ կարող է թվալ մեքսիկական սրտաճմլիկ սերիալների սիրահարների, բայց ոչ Սարգսյանի քայլերը հաշվող մարդկանց համար։
Հովիկ Աբրահամյանին չեղած շտաբի պետ ուղարկելը և Մինասյանին նույն ուղղությամբ «հրաժարեցնելն» ավելի տեսանելի դարձրեց, թե ինչպես են «Սերժ Սարգսյան & co»–ն պատրաստվում վերջնախաղն անցկացնել։
Թեև սևերը քողածածկել են իրենց մարտավարությունն ու ռազմավարություն անգամ ՀՀԿ–ականներից, բայց դա չի խանգարում, որպեսզի հստակ երևա նրանց քայլերի ուղղությունը։ Մեզ մնում է միայն հիշեցնել, որ խորամանկ աղվեսները, որպես կանոն, երկու ոտքով են թակարդն ընկնում։
Առայժմ այսքանը։ Քանի նախագահական նստավայրը փակ է խաղում՝ այս պահին մենք էլ ավելին չասենք և թույլ տանք նրանց վայելելու սեփական «հանճարեղ» ծրագրի իրագործման արդյունքների կանխավայելումը, քանզի մինչև նոյեմբերի վերջ կարող է այլ իրավիճակ ստեղծվել, և այդ ժամանակ ոմանք կոտրած տաշտակի մասին երկար մտորելու հնարավորություն կունենան։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանին հավատարիմ մնալու թեմայով «գոհարներ» էր շաղ տվել թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, ակամայից բացահայտեց, թե ինչու է Հայաստանում աճում հանցավորությունը և ինչու են, մասնավորապես, բնակարանային գողությունները շատացել։ Դե եթե ի պաշտոնե օպերատիվ տեղեկատվության հետ աշխատող մարդը լրագրողից է տեղեկանում իր հրաժարականի մասին, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ վիճակում է մեր ոստիկանությունը։
Հ.Գ.–2։Ալիկ Սարգսյանին հրաժարականի ուղարկելու ձևը ցույց տվեց, թե ինչ աստիճանի է փակ դարձել իշխանության որոշումների ընդունման գործընթացը, և ինչքան ցինիկ է դարձել իշխանական վերնախավը։
Ովքեր են «մաֆիոզները» և ովքեր «կարմիրները»
Քանի որ Սերժ Սարգսյանը կադրային տեղաշարժերն իրականացնում է հայտնի «Մաֆիա» խաղի կանոններով, այն է՝ իր նեղ թիմի հետ գիշերով դուրս են գալիս «որսի» և «կրակում» նախապես ընտրած սուբյեկտներին, ուստի եկեք նախ հստակեցնենք, թե ովքեր են այդ խաղի «մաֆիոզները»՝ սևերը և ովքեր՝ կարմիրները։
Ձախողվելով արտաքին ու ներքին «նախաձեռնողական» քաղաքականության մեջ և խայտառակ հետընթաց ապահովելով տնտեսական կյանքում՝ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ ձեռնոց է նետում հասարակությանը և խնդիր դնում վերարտադրվելու։ Դրանով իսկ նա դառնում է սև թիմի ղեկավար։ Սարգսյանի թիմակիցներն են փեսան՝ Միքայել Մինասյանը և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք Տիգրան Սարգսյանը։ Վերջ։ Բարեկամներից բացի՝ ուրիշ մարդ նրանց հետ որպես թիմակից և գործընկեր, ըստ էության, չկա, չհաշված, իհարկե, գեղամյաններին ու սադոյաններին։
Ս. Սարգսյանի իշխանությունն այժմ պահվում է զուտ իներցիայի հաշվին։ Ու քանի որ դա իրենք գիտեն ու գիտեն նաև, որ այդ ամենին գումարվում է հանրային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտը՝ այդ իսկ պատճառով փորձում են արտաքին օժանդակության իմիտացիայով լրացնել բացը։ Սակայն որքան էլ որ ինքնանվաստացուցիչ քարոզ տանեն սարգսյանականները, թե Սարգսյանը Պուտինին երկու մետր հեռավորությունից 6 րոպե անընդմեջ տեսել է ու «դաբրո» կպցրել, ակնհայտ է, որ դա ընդամենը կեվորկովյան ագիտպրոպի «շկոլային» համահունչ ցածրակարգ քարոզարշավ է։
Մի ժամանակ էլ Սարկոզիին էին քծնում ու էլի «դաբրոներից» խոսում «ազատ, բայց սերժատուները»։ Իսկ դրանից առաջ Գյուլն էր իշխանական քարոզչամեքենայի ու նրանց տերերի սիրելի «պապան»։ Մի խոսքով, նախագահականում դրսի «պապա» են ման գալիս, որ հետները նկարվեն և գավառական պատկերացում ունեցողների մոտ տպավորություն թողնեն, թե «յա Իշտոյանա վիդել, Զանազանյանա վիդել..»։ Ինչևէ։
Վերադառնանք ընթացիկ խաղին։ Ինչ վերաբերում է կարմիրներին, ապա նրանք, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիներն են։ Ասել է թե՝ կոտրած տաշտակի առջև հայտնվելու տխրահռչակ սպառնալիքը, որը հնչեցրեց վարչապետը, ուղղված էր հանրության մեծամասնությանը, քանզի ակնհայտ է, որ ներկա պայմաններում մեր ժողովրդի շատ քիչ մասն է պատրաստ համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը։
Նկատենք, որ եթե ներքաղաքական այս իրավիճակում սևերի թիմն ու «դոնը» հայտնի են և հայտնի են նաև նրանց թուրքմենբաշիական ծրագրերը, ապա հասարակության կողմից խաղացողների՝ կարմիրների մոտ դեռ միասնական դիրքորոշում և թիմային խաղի ցանկալի մակարդակ չկա, և ամենակարևորը՝ «շերիֆը», չնայած ճիշտ ստուգումներին, առայժմ չի բացվում և չի խանգարում սևերի խաղին՝ թույլ տալով նրանց մինչև վերջ բացվել, թվացյալ հաջողություններից գլխապտույտ գալ և ի ցույց դնել քաղաքական ողջ զինանոցը։
Այն որ «շերիֆը» բացվելու է և անցնելու է գրոհի, կասկած չկա։ Հարցը պահի ճիշտ ընտրությանն է վերաբերում։
Հիմա շատերը գլուխ են կոտրում և ուզում հասկանալ, թե ինչն ինչոց է, ու այս ինչ բարդ կոմբինացիա են ձեռնարկել սևերը։ Իրականում, սակայն, ամեն ինչ շատ պարզ է և Ս. Սարգսյանի կադրային քաղաքականությունն ու գիշերային փոխատեղումները ակնհայտ են դարձնում, որ սևերը ստիպված «վա բանկ» են գնում, քանի որ ուրիշ տարբերակ չունեն։ Այդպիսով նրանք փորձում են նաև կիրառել անսպասելիության էֆեկտը և անակնկալի բերել կարմիրներին։ Բայց դա հնարավոր չէ, քանի որ ամեն ինչ բացահայտված է։ Սևերը ստուգված են ու ցերեկային քվեարկության (արտահերթ կամ հերթական ընտրությունների) ժամանակ ընտրողներից կստանան իրենց արժանի գնահատականը։
Ի դեպ, սևերի որոշ քայլերի հետ կապված ասեմ, որ, օրինակ, ԱԺ նախագահը երկրի «դե յուրե» երկրորդ դեմքն է և հենց դա էր այն հիմնական պատճառը, որն առաջ բերեց Աբրահամյանի հավատարմությունը հրաժարականի գնով ստուգելու սերժսարգսյանական ցանկությունը։ Ասել է թե՝ Աբրահամյանի հրաժարականի և իբր քոչարյանական դավադրության միջև եղած կապի մասին իշխանական լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված վարկածն արժանահավատ կարող է թվալ մեքսիկական սրտաճմլիկ սերիալների սիրահարների, բայց ոչ Սարգսյանի քայլերը հաշվող մարդկանց համար։
Հովիկ Աբրահամյանին չեղած շտաբի պետ ուղարկելը և Մինասյանին նույն ուղղությամբ «հրաժարեցնելն» ավելի տեսանելի դարձրեց, թե ինչպես են «Սերժ Սարգսյան & co»–ն պատրաստվում վերջնախաղն անցկացնել։
Թեև սևերը քողածածկել են իրենց մարտավարությունն ու ռազմավարություն անգամ ՀՀԿ–ականներից, բայց դա չի խանգարում, որպեսզի հստակ երևա նրանց քայլերի ուղղությունը։ Մեզ մնում է միայն հիշեցնել, որ խորամանկ աղվեսները, որպես կանոն, երկու ոտքով են թակարդն ընկնում։
Առայժմ այսքանը։ Քանի նախագահական նստավայրը փակ է խաղում՝ այս պահին մենք էլ ավելին չասենք և թույլ տանք նրանց վայելելու սեփական «հանճարեղ» ծրագրի իրագործման արդյունքների կանխավայելումը, քանզի մինչև նոյեմբերի վերջ կարող է այլ իրավիճակ ստեղծվել, և այդ ժամանակ ոմանք կոտրած տաշտակի մասին երկար մտորելու հնարավորություն կունենան։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանին հավատարիմ մնալու թեմայով «գոհարներ» էր շաղ տվել թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, ակամայից բացահայտեց, թե ինչու է Հայաստանում աճում հանցավորությունը և ինչու են, մասնավորապես, բնակարանային գողությունները շատացել։ Դե եթե ի պաշտոնե օպերատիվ տեղեկատվության հետ աշխատող մարդը լրագրողից է տեղեկանում իր հրաժարականի մասին, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ վիճակում է մեր ոստիկանությունը։
Հ.Գ.–2։ Ալիկ Սարգսյանին հրաժարականի ուղարկելու ձևը ցույց տվեց, թե ինչ աստիճանի է փակ դարձել իշխանության որոշումների ընդունման գործընթացը, և ինչքան ցինիկ է դարձել իշխանական վերնախավը։