Եվ այսպես,արաբական աշխարհում տեղի ունեցածհերթական հեղափոխությունը գահից գցեց ևս մեկին, ով տասնամյակներ շարունակ ժողովրդի հոր կամ համարյա աստծո կարգավիճակ էր սահմանել իր համար և անփոխարինելի էր թվում։
Ամբողջ աշխարհի լրատվամիջոցներն այժմ հեղեղված են Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆիի սպանության սահմռկեցուցիչ մանրամասները փոխանցող լուսանկարներով ու տեսանյութերով։
Քադաֆիին, փաստորեն, չփրկեց այն հանգամանքը, որ, օրինակ, ի տարբերություն Եգիպտոսի, ուր հասարակության մի ստվար հատվածի օրական եկամուտը չէր գերազանցում 2 դոլարը, Լիբիայում սոցիալական ապահովության լուրջ փաթեթ էր տրվում բնակիչներին և պետությունը ֆինանսապես մշտապես աջակցում էր երիտասարդ ընտանիքներին, ծերերին, հղի կանանց, սկսնակ բիզնեսմեններին և այլն։ Թվում է, թե նշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Քադաֆին պետք է, որ խուսափեր Մուբարաքի կամ Բեն Ալիի ճակատագրերին արժանանալուց, բայց այդպես չեղավ, այլ եղավ շատ ավելի դաժան վերջաբան։
Ո՞րն է այս ամենի պատճառը և ի՞նչ դասեր կարելի է քաղել արաբական հեղափոխություններից։
Ե՛վ Եգիպտոսում, և՛ Թունիսում, և՛ Լիբիայում ձևավորված էր «մեկ մարդու» ավտորիտար համակարգ, քաղաքական դաշտը ոչնչացված էր, իսկ քաղաքացիական ինստիտուտներ անգամ ձևական մակարդակով չկային։
Այդ երկրների ղեկավարներն իրենց ձեռքն էին վերցրել ֆինանսատնտեսական հիմնական հոսքերը։ Այսինքն՝ առկա էր արդարության լրջագույն դեֆիցիտ։ Մարդկանց տնտեսական ու քաղաքական կյանքին ինտեգրվելու հնարավորությունները սահմանափակված էին, քանի որ վերը թվարկված երկրներում տասնամյակներով իշխում էին Մուբարաքի, Բեն Ալիի և Քադաֆիի ընտանիքները, որոնք ըստ իրենց հայեցողության հասարակությանն էին շպրտում ինչ որ կռճոններ այն հարստությունից, որոնք կուտակել էին մի քանի տասնամյակների ընթացքում։
Լիբիայի նավթի հաշվին Քադաֆին կարողանում էր համեմատաբար ավելի շատ նետել հասարակությանն իր կարողություններից, քան իր «կոլեգաները», բայց դա բան չփոխեց։
Նշյալ երկրների ղեկավարներն իրենց ձեռքը կուտակելով հարստությունը և հասարակության ճնշող մեծամասնությանը զրկելով ազատ շուկայական մրցակցության պայմաններում իր կյանքը բարելավելու հնարավորությունից՝ ձգտում էին ժառանգական բնույթ տալ իշխանությանը, ինչը նշանակում էր արմատավորված խաղի կանոնների շարունակում ևս 40-50 տարի։ Ասել է թե՝ Բեն Ալին Թունիսում, Մուբարաքը Եգիպտոսում, իսկ Քադաֆին Լիբիայում մտադիր էին ցմահ իշխել, որից հետո իրենց իշխանությունը պետք է փոխանցվեր որդիներին ու հպատակների «լավ» կյանքը շարունակվեր։
Ահա այս ամենն է, որ չհանդուրժեցին տեղի հասարակություններն ու արդեն կապ չունի, որ, ասենք, լիբիական հեղափոխության իրականացման գործում իր վճռորոշ դերը կատարեց արևմտյան երկրների միջամտությունը. եթե տանն ամեն ինչ կարգին է լինում, ապա դրսից որքան էլ ցանկանան՝ միևնույն է չեն կարող խախտել անդորրը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ մեզանում պետք է թույլ չտալ արաբական տիպի արյունալի հեղափոխությունների սցենարի կրկնություն, բայց դա չի նշանակում, թե առկա վիճակը պետք է պահպանվի։ Այս վիճակն օբյեկտիվորեն պահպանվել չի կարող և մեր երկրի ապագայով մտահոգ մարդկանց խնդիրն է առկա համակարգն առանց ցնցումների տանել արմատական բարեփոխումների։
Կարծում եմ, որ ավտորիտար ռեժիմների պարագլուխների հետ տեղի ունեցածը լավ դաս պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր՝
–փորձում են «մեծ բյուջեի» կիրառմամբ «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել (Մուբարաքին, Բեն Ալիին ու Քադաֆիին հաջողվել էր կենտրոնացնել տնտեսությունն իրենց ընտանիքների ձեռքում, բայց դե...),
–պատերազմ են հայտարարում պետության միջին խավին՝ հարկերով ու տուրքերով խեղդելով նրան,
–առաջնորդվում են բոլշևիկյան մտածողությամբ և դեմ են դուրս գալիս ազատ ձեռներեցությանն ու ցանկանում մասնավոր սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխում իրականացնել,
–կարծում են, թե արևմտյան երկրների ղեկավարների հետ լուսանկարվելը, «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելը, այլոց շահերից բխող «ֆուտբոլ» խաղալը և քլինթոնների կամ սարկոզիների կողմից ուսին ստացած խրախուսական թփթփոցները յուրօրինակ «դաբրո» են իշխանությունը ցմահ դարձնելու համար (Քադաֆին, Մուբարաքը և Բեն Ալին փայլուն հարաբերություններ ունեին աշխարհի հզորների հետ, բայց դե...),
–ուզում են արևելյան տիպի և մահմեդական երկրներին հատուկ հետադիմական ռեժիմ հաստատել՝ իշխանության ընդունման–հանձնման ձև պատկերացնելով հորից որդի կամ «հորից» փեսա տարբերակը։
. . .
Ամփոփենք.Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը պետք է զսպեն իրենց ախորժակը, որպեսզի ագահության զոհ չդառնան։ Հաջորդ տարվա համար նախատեսված բյուջեի նախագիծը, սակայն, ցույց է տալիս, որ նախագահն ու իր գործիք վարչապետը դասեր չեն քաղել աշխարհում կատարվող իրադարձություններից։ Մեր պարտքն ենք համարում նրանց զգուշացնել, որ երկրի տնտեսությունը գերկենտրոնացնելու և իշխանությունը հավերժ ու ժառանգական դարձնելու բոլոր փորձերը բերելու են կոշտ հակազդեցության։ Դժվար է կանխագուշակել, թե հարկային տեռորի տակ հայտնված փոքրից մինչև խոշոր բիզնեսը և սոցիալապես անապահով զանգվածները ինչերի պատրաստ կլինեն սպասվող համապետական ընտրությունների փուլում։
Դեռ ժամանակ կա ուշքի գալու և հրաժարվելու «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գաղափարից. Հայաստանը Լիբիայի նավթը չունի և ոչ էլ Եգիպտոսի ծովային ռեսուրսը, որ մի քառասուն տարի հանդուրժի տնաբույծ քադաֆիների ու մուբարաքների գոյությունը։ Պսեվդոժողովրդավարական և փակ տնտեսական համակարգի առկայությունը մեծ շռայլություն է ՀՀ–ի համար։
Ինչպես հայտնի է, խելացի մարդիկ սովորում են այլոց սխալների վրա, իսկ հիմարները՝ սեփական։ Քաղաքական զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ մեր իշխանական վերնախավի մոտ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տարբերական է։ Թե ինչ է լինում այդ դեպքում՝ կարելի է կռահել։
Արաբական հեղափոխություն– ների դասերը
Եվ այսպես, արաբական աշխարհում տեղի ունեցած հերթական հեղափոխությունը գահից գցեց ևս մեկին, ով տասնամյակներ շարունակ ժողովրդի հոր կամ համարյա աստծո կարգավիճակ էր սահմանել իր համար և անփոխարինելի էր թվում։
Ամբողջ աշխարհի լրատվամիջոցներն այժմ հեղեղված են Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆիի սպանության սահմռկեցուցիչ մանրամասները փոխանցող լուսանկարներով ու տեսանյութերով։
Քադաֆիին, փաստորեն, չփրկեց այն հանգամանքը, որ, օրինակ, ի տարբերություն Եգիպտոսի, ուր հասարակության մի ստվար հատվածի օրական եկամուտը չէր գերազանցում 2 դոլարը, Լիբիայում սոցիալական ապահովության լուրջ փաթեթ էր տրվում բնակիչներին և պետությունը ֆինանսապես մշտապես աջակցում էր երիտասարդ ընտանիքներին, ծերերին, հղի կանանց, սկսնակ բիզնեսմեններին և այլն։ Թվում է, թե նշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Քադաֆին պետք է, որ խուսափեր Մուբարաքի կամ Բեն Ալիի ճակատագրերին արժանանալուց, բայց այդպես չեղավ, այլ եղավ շատ ավելի դաժան վերջաբան։
Ո՞րն է այս ամենի պատճառը և ի՞նչ դասեր կարելի է քաղել արաբական հեղափոխություններից։
Ե՛վ Եգիպտոսում, և՛ Թունիսում, և՛ Լիբիայում ձևավորված էր «մեկ մարդու» ավտորիտար համակարգ, քաղաքական դաշտը ոչնչացված էր, իսկ քաղաքացիական ինստիտուտներ անգամ ձևական մակարդակով չկային։
Այդ երկրների ղեկավարներն իրենց ձեռքն էին վերցրել ֆինանսատնտեսական հիմնական հոսքերը։ Այսինքն՝ առկա էր արդարության լրջագույն դեֆիցիտ։ Մարդկանց տնտեսական ու քաղաքական կյանքին ինտեգրվելու հնարավորությունները սահմանափակված էին, քանի որ վերը թվարկված երկրներում տասնամյակներով իշխում էին Մուբարաքի, Բեն Ալիի և Քադաֆիի ընտանիքները, որոնք ըստ իրենց հայեցողության հասարակությանն էին շպրտում ինչ որ կռճոններ այն հարստությունից, որոնք կուտակել էին մի քանի տասնամյակների ընթացքում։
Լիբիայի նավթի հաշվին Քադաֆին կարողանում էր համեմատաբար ավելի շատ նետել հասարակությանն իր կարողություններից, քան իր «կոլեգաները», բայց դա բան չփոխեց։
Նշյալ երկրների ղեկավարներն իրենց ձեռքը կուտակելով հարստությունը և հասարակության ճնշող մեծամասնությանը զրկելով ազատ շուկայական մրցակցության պայմաններում իր կյանքը բարելավելու հնարավորությունից՝ ձգտում էին ժառանգական բնույթ տալ իշխանությանը, ինչը նշանակում էր արմատավորված խաղի կանոնների շարունակում ևս 40-50 տարի։ Ասել է թե՝ Բեն Ալին Թունիսում, Մուբարաքը Եգիպտոսում, իսկ Քադաֆին Լիբիայում մտադիր էին ցմահ իշխել, որից հետո իրենց իշխանությունը պետք է փոխանցվեր որդիներին ու հպատակների «լավ» կյանքը շարունակվեր։
Ահա այս ամենն է, որ չհանդուրժեցին տեղի հասարակություններն ու արդեն կապ չունի, որ, ասենք, լիբիական հեղափոխության իրականացման գործում իր վճռորոշ դերը կատարեց արևմտյան երկրների միջամտությունը. եթե տանն ամեն ինչ կարգին է լինում, ապա դրսից որքան էլ ցանկանան՝ միևնույն է չեն կարող խախտել անդորրը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ մեզանում պետք է թույլ չտալ արաբական տիպի արյունալի հեղափոխությունների սցենարի կրկնություն, բայց դա չի նշանակում, թե առկա վիճակը պետք է պահպանվի։ Այս վիճակն օբյեկտիվորեն պահպանվել չի կարող և մեր երկրի ապագայով մտահոգ մարդկանց խնդիրն է առկա համակարգն առանց ցնցումների տանել արմատական բարեփոխումների։
Կարծում եմ, որ ավտորիտար ռեժիմների պարագլուխների հետ տեղի ունեցածը լավ դաս պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր՝
–փորձում են «մեծ բյուջեի» կիրառմամբ «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել (Մուբարաքին, Բեն Ալիին ու Քադաֆիին հաջողվել էր կենտրոնացնել տնտեսությունն իրենց ընտանիքների ձեռքում, բայց դե...),
–պատերազմ են հայտարարում պետության միջին խավին՝ հարկերով ու տուրքերով խեղդելով նրան,
–առաջնորդվում են բոլշևիկյան մտածողությամբ և դեմ են դուրս գալիս ազատ ձեռներեցությանն ու ցանկանում մասնավոր սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխում իրականացնել,
–կարծում են, թե արևմտյան երկրների ղեկավարների հետ լուսանկարվելը, «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելը, այլոց շահերից բխող «ֆուտբոլ» խաղալը և քլինթոնների կամ սարկոզիների կողմից ուսին ստացած խրախուսական թփթփոցները յուրօրինակ «դաբրո» են իշխանությունը ցմահ դարձնելու համար (Քադաֆին, Մուբարաքը և Բեն Ալին փայլուն հարաբերություններ ունեին աշխարհի հզորների հետ, բայց դե...),
–ուզում են արևելյան տիպի և մահմեդական երկրներին հատուկ հետադիմական ռեժիմ հաստատել՝ իշխանության ընդունման–հանձնման ձև պատկերացնելով հորից որդի կամ «հորից» փեսա տարբերակը։
. . .
Ամփոփենք. Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը պետք է զսպեն իրենց ախորժակը, որպեսզի ագահության զոհ չդառնան։ Հաջորդ տարվա համար նախատեսված բյուջեի նախագիծը, սակայն, ցույց է տալիս, որ նախագահն ու իր գործիք վարչապետը դասեր չեն քաղել աշխարհում կատարվող իրադարձություններից։ Մեր պարտքն ենք համարում նրանց զգուշացնել, որ երկրի տնտեսությունը գերկենտրոնացնելու և իշխանությունը հավերժ ու ժառանգական դարձնելու բոլոր փորձերը բերելու են կոշտ հակազդեցության։ Դժվար է կանխագուշակել, թե հարկային տեռորի տակ հայտնված փոքրից մինչև խոշոր բիզնեսը և սոցիալապես անապահով զանգվածները ինչերի պատրաստ կլինեն սպասվող համապետական ընտրությունների փուլում։
Դեռ ժամանակ կա ուշքի գալու և հրաժարվելու «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գաղափարից. Հայաստանը Լիբիայի նավթը չունի և ոչ էլ Եգիպտոսի ծովային ռեսուրսը, որ մի քառասուն տարի հանդուրժի տնաբույծ քադաֆիների ու մուբարաքների գոյությունը։ Պսեվդոժողովրդավարական և փակ տնտեսական համակարգի առկայությունը մեծ շռայլություն է ՀՀ–ի համար։
Ինչպես հայտնի է, խելացի մարդիկ սովորում են այլոց սխալների վրա, իսկ հիմարները՝ սեփական։ Քաղաքական զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ մեր իշխանական վերնախավի մոտ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տարբերական է։ Թե ինչ է լինում այդ դեպքում՝ կարելի է կռահել։
Անդրանիկ Թևանյան