Քաղաքական

07.06.2023 21:56


Արարատ Միրզոյանը շնորհավորել է թուրք գործընկերոջը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է թուրք գործընկերոջը

Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

«Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը