Քաղաքական

24.03.2023 17:21


Ինչ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը․ Արարատ Միրզոյանը որոշակի մանրամասներ հայտնեց (տեսանյութ)

Ինչ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը․ Արարատ Միրզոյանը որոշակի մանրամասներ հայտնեց (տեսանյութ)

Սահմանումներն այն մասին, որ ՌԴ-ն առաջարկում է Արցախի հարցը թողնել ապագային, իսկ Արևմուտքը՝ այն լուծել հիմա, ճշգրիտ չեն առնվազն Արևմուտքի մասով։

Այս մասին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Մկրզոյանը։

«Ռուսական տարբերակը ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, որը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այն բանակցային գործընթացում, որում մենք ներգրավված ենք, ենթադրում է ԼՂ իրավունքների և անվտանգության հասցեգրման համար միջազգայիյն մեխանիզմի ստեղծում, որի ներքո տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»,-ասաց Միրզոյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը