2012 թվականի համար նախատեսված ՀՀ պետական բյուջեի նախագծից պարզ դարձավ, որ կառավարությունը հետևողական է՝ երկրում սեփականության վերաբաշխում իրականացնելու, գերկենտրոնացված ֆինանսատնտեսական համակարգ ստեղծելու և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու հարցում։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու գործիք է ընտրվել «մեծ բյուջեն», որի ծախսային մասն, ըստ էության, իշխանության վերին օղակների համար լեգալ կոռուպցիայի միջոցով սեփական կարողությունները մեծացնելու հնարավորություն է տալիս (պետպատվերների ոլորտում կամայական որոշումների ընդունում, տենդերների կազմակերպում՝ նախապես հայտնի հաղթող կազմակերպության առկայությամբ, «ատկատների» մեխանիզմի կիրառում, պետական գնումների ու մատակարարների ընտրության ոչ թափանցիկություն և այլն), իսկ եկամտային մասն օգնում է տնտեսական դաշտի վերաձևմանն ու անցանկալի տնտեսվարողների դեմ պայքարին։
Սկսած 2008–ից այս իշխանություններն ամեն տարի կտրուկ ավելացնում են բյուջեի ծախսային մասը, ինչպես նաև ուժեղացնում հարկային ճնշումները, ինչը խայտառակ արդյուների է հանգեցնում։ Մասնավորապես 2009–ին ունեցանք ՀՆԱ 14,4% անկում (ավելի վատ ցուցանիշ աշխարհում գրանցվել էր միայն Ուկրաինայում՝ 15%)։ Այժմ էլ ՀՀ–ն շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, իսկ այն աճը կամ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը ցույց են տալիս վիճակագիրները, առավելապես անվանական է, քանի որ վերջին երկու տարիներին ունենք բարձր գնաճ։ Ու չնայած այս ամենին՝ իշխանությունը շարունակում է որդեգրած տնտեսական քաղաքականությունը, որի առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, իսկ խոշորներից շատերը, ձգտելով ապահովագրվել անբարենպաստ բիզնես–միջավայրի ազդեցությունից, կապիտալի զգալի քանակ դուրս բերեցին երկրից կամ էլ սկսեցին պասիվություն ցուցաբերել ներդրումային դաշտում։ Այսինքն՝ հիմա չկա բիզնեսի մի շերտ, որը գոհ լինի «միջազգային կենտրոնների» սիրահար վարչապետի ու իր «խունվեյբինների» վարած քաղաքականությունից։ Առանձին դեպքերի առկայությունն ընդհանուր պատկերը չի փոխում։
Փաստ է, որ «մեծ բյուջեի» միջոցով «Հայկական աշխարհի» ճարտարապետները պատերազմ են հայտարարում բիզնեսի փոքր, միջին և խոշոր շերտերին, որի հետևանքներն ի վերջո իրենց մաշկի վրա են զգում ու զգալու նաև հանրության լայն շրջանակները՝ գների աճի, մասնավոր սպառումների կրճատման, գործազրկության ավելացման, տեղական արտադրության ծավալների կրճատման, ներդրումների սառեցման և ի վերջո արտագաղթի տեսքով։ Այս ամենն իր հերթին նշանակում է, որ անկախ միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունից՝ Հայաստանում վարվող քաղաքականությունը ականապատ տնտեսական դաշտ է ստեղծում և նպաստում ՀՆԱ անկմանն ու մարդկանց կյանքի որակի վատացմանը։ Այլ խոսքերով՝ հարկերը հավաքելու և երկրում առկա ֆինանսական հոսքերը մեկ կենտրոնի օգտին վերաբաշխելու կուրսը կոլապսի կարող է հանգեցնել։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ՀՀ–ն «սառը» պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ և փխրուն կայունությունն ու հարաբերական խաղաղությունը կխաթարվի տնտեսական մրցակցության մեջ կողմերից մեկի կտրուկ թուլացման դեպքում, ապա կարող ենք ասել, որ վարվող տնտեսական քաղաքականությունը պարզապես սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ 2012–ին սպասվող բյուջետային քաղաքականությանը, ապա կարող եմ վստահաբար պնդել, որ ներկայացվել է ճգնաժամաստեղծբյուջե։
Բանն այն է, որ հաջորդ տարվա համար Տիգրան Սարգսյանի թիմը պլանավորել է ավելացնել ինչպես բյուջետային ծախսերը, այնպես էլ եկամուտները։ Ծախսային մասով մենք ունենալու ենք ավելի քան 41 միլիարդ դրամի կամ 110 միլիոն դոլարի աճ (1 դոլարի հաշվարկային փոխարժեք պայմանականորեն ընդունում ենք 370 դրամը), իսկ եկամուտները 2011–ի համեմատ պլանավորվել է ավելացնել մոտ 58 միլիադ դրամով կամ որ նույնն է՝ 157 միլիոն դոլարով։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե պետբյուջեի ծավալային մեծացումը դրական երևույթ է, սակայն եթե հաշվի ենք առնում վերջին տարիներին արձանագրված մակրոտնտեսական բացասական ցուցանիշները, բիզնես հարաբերությունների մտահոգիչ միտումները, ինչպես նաև կառավարության անարդյունավետ գործունեությունն ու վիճակը շտկելու անկարողությունը, ապա պարզ է դառնում, որ հաջորդ տարի լուրջ հարցականի տակ է բյուջեի կատարումը, որն, ի դեպ, չի կարելի իդեա–ֆիքս դարձնել։ Եթե բյուջեն կատարվի «օպերացիան հաջող անցավ, բայց հիվանդը մահացավ» տարբերակով, ապա դա է՛լ ավելի կխորացնի ճգնաժամը։
Անհրաժեշտ է շատ պարզ մի բան հասկանալ. ոչ թե տնտեսությունն է բյուջեի համար, այլ բյուջեն ինքը պետք է ծառայի տնտեսական զարգացմանը։ Ի վերջո՝ չի կարելի ավելի շատ փող վստահել մի կառավարության, որը ցույց է տվել իր խորը դիլետանտիզմը, ռեսուրսներն անարդյունավետ օգտագործելու հակվածությունը և կոռուպցիոն ռիսկերից, մեղմ ասած, զերծ չմնալը։
Վերլուծելով Կառավարության ու Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը և գնահատելով արդյունքները, գալիս ենք այն եզրակացության, որ նշյալ մարմինների կողմից զուգահեռաբար կիրառվում է կոշտ հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, որոնք բերում են ինչպես հարկային բեռի ավելացմանը, գների աճին, վարկային տոկոսադրույքների բարձրացմանը և տնտեսական աշխուժության ցածր մակարդակին, այնպես էլ պատճառ դառնում աշխատատեղերի կրճատմանն ու մեր տնտեսության մրցունակության թուլացմանը։ Սա իր հերթին նշանակում է, որ մենք գործ ունենք տնտեսագիտությունից հայտնի ստագֆլյացիա կոչված երևույթի հետ, որը լինում է գների ու գործազրկության համաժամանակյա աճի դեպքում։
Հարց է ծագում, թե որտեղից պետք է հավաքվեն այն ֆինանսական միջոցները, որոնք պլանավորել է Կառավարությունը, եթե ընթացիկ ժամանակաշրջանում ՀՀ–ում թռիչքաձև զարգացում չի արձանագրվել կամ նավթի հանք չի հայտնաբերվել։ Տիգրան Սարգսյանն այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ ինքը բյուջեն լցնելու երկու տարբերակ է տեսնում՝ ճնշումներ բիզնեսի նկատմամբ և արտաքին պարտքի ավելացում։ Ըստ երևույթին՝ այդ արատավոր պրակտիկան պահպանվելու է։ Իսկ թե ինչի է հանգեցրել ու հանգեցնելու այդ ամենը՝ բացատրելու կարիք չկա։
Դատելով ամենից՝ իշխանությունը տնտեսության իրական աճի ապահովումը ստորադասել է «մեծ բյուջե» ունենալու հակապետական բնույթի նպատակին։ Այնինչ՝ «մեծ բյուջե» ունենալը ոչ թե նպատակ, այլ տնտեսական կյանքի աշխուժացման հետևանք պետք է լիներ։
Մենք այժմ ունենք առավելապես կառավարությա՛ն քաղաքականության հետևանքով փլուզված տնտեսական դաշտ (միջազգային ճգնաժամի վրա ամեն ինչ բարդելը՝ պատասխանատվությունից խուսափելու և սեփական ձախողվածությունն արդարացնելու միջոց է) և հալածված տնտեսվարողներ, և միևնույն ժամանակ չունենք տնտեսական համակարգի բարեփոխված վիճակ, ու այդ պայմաններում եթե «մեծացվում» է բյուջեն, ուրեմն գործ ունենք բիզնեսն ամբողջությամբ քամելու նպատակամղված քայլերի հետ, որն իրականացնելով իշխանությունը ձգտում է գերմենաշնորհային դարձնել նաև քաղաքական դաշտն ու հավերժ իշխել։
«Եթե իշխանության վերահսկողությունից դուրս մեծ փողեր չլինեն, ապա չի լինի նաև քաղաքական հզոր ընդդիմություն, իսկ «միաբանության» ձգտողներին էլ կարելի է պարզապես «երկխոսացնել»»,– մտածում է իշխող օլիգարխիան և անցնում գրոհի։
Նկատենք, որ այն ինչ պլանավորվում է «բյուջե–2012»–ով՝ ոչ այլ ինչ է, եթե ոչ նեոբոլշևիզմ, որը քողածածկվում է «պայքարում ենք օլիգարխների դեմ», «ցանկանում ենք կրճատել ստվերային տնտեսությունը» և այլ նմանատիպ դեմագոգիկ կարգախոսներով։ Իրականությունը, սակայն, այն է, որ օլիգարխները հենց իշխանության վերի՛ն օղակներում են ներկայացված։ Նրանք, տիրապետելով հսկայական տնտեսական լծակների ու ահռելի կապիտալի, կայացնում են քաղաքական որոշումներ և փորձում բարեշրջումների անվան տակ Հայաստանում ձևավորել թուրքմենական կամ ադրբեջանական սուլթանատը հիշեցնող համակարգ։
Մեր տնաբույծ նեոբոլշևիկների տարբերությունն իրենց գաղափարական հայրերից այն է, որ սրանք երդվյալ մարքսիստներ չեն ու ընդունում են մասնավոր սեփականության ինստիտուտը՝ պայմանով, որ մասնավոր սեփականության մեծ մասն ուղղակի կամ անուղղակի ձևով իրե՛նք պետք է տնօրինեն։ Մյուս տարբերությունն այն է, որ կուլակաթափության գնալու ցանկությունը ՀՀ իշխանությունների մոտ ոչ թե գաղափարական բնույթ է կրում ինչպես բոլշևիկների մոտ, այլ ընդամենը գործ ունենք անձնական շահագրգռվածության դրսևորման հետ։ Հայաստանյան ծագման նեոբոլշևիկների երրորդ էական տարբերությունը լենինյան «մաստի» բոլշևիկներից այն է, որ սրանք, ի տարբերություն աթեիզմ դավանող համայնավարների, հանրության առջև հանդես են գալիս բարեպաշտի ու աստվածավախի կեղծ դիմակով՝ փարիսեցիության ու դեմագոգիայի «գոհարներ» մատուցելով տարատեսակ լսարաններին։
Կհաջողվի՞ արդյոք իշխող խմբին Հայաստանը վերածել իրենց երազանքների պետության՝ կախված է ՀՀ քաղաքացիներիցս։ Հարցը «կամ–կամ» ձևով է դրված։ Կա՛մ Հայաստանը կտրուկ առաջ կանցնի իր հարևաններից՝ դառնալով շուկայական տնտեսությամբ ժողովրդավարական պետություն, կա՛մ կմնա «մեկ օլիգարխի» տնտեսության փլատակների տակ։ Բնականաբար պետք է գնալ առաջին տարբերակով։
Հաջողության հասնելու համար՝ հայաստանակենտրոն մտածողությամբ սուբյեկտները պետք է զերծ մնան իմիտացիոն պայքարներին մասնակից լինելուց, մի կողմ դնեն անձնական հավակնությունները, ձերբազատվեն կեղծ «կլիշեների» ազդեցությունից և հանրային լայն կոնսոլիդացիայի օգնությամբ ձևավորեն ժողովրդական ճակատ՝ ազգային–դեմոկրատական փոփոխությունների սկիզբ դնելով ու Նոր Հայաստանի հիմքերը գցելով։ Առաջիկա համապետական երկու ընտրությունները հարմար առիթ են ստեղծում այդ ամենն իրականացնելու համար։
Ճգնաժամաստեղծ բյուջե

Ինչ վերաբերում է կոնկրետ 2012–ին սպասվող բյուջետային քաղաքականությանը, ապա կարող եմ վստահաբար պնդել, որ ներկայացվել է ճգնաժամաստեղծ բյուջե։

Անդրանիկ Թևանյան