Լրահոս

30.09.2011 10:20


Նիգերի իշխանությունները մերժել են Լիբիային հանձնել Քադաֆիի որդուն

Նիգերի իշխանությունները մերժել են Լիբիային հանձնել Քադաֆիի որդուն

Նիգերի իշխանությունները մերժել են Լիբիային հանձնել հինգշաբթի օրը Ինտերպոլից միջազգային հետախուզության մեջ հայտարարված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սաադի Քադաֆիին։

«Սաադի Քադաֆին Նիամեում է (Նիգերի մայրաքաղաք)՝ անվտանգության մեջ, և Նիգեր պետության պաշտպանության ներքո է։ Ներկայումս  բացառվում է նրա հանձնումը Լիբիային»,–«Ֆրանս պրես» գործակալությունը մեջբերել է երկրի վարչապետ Բրիգի Ռաֆինին։

Վարչապետի խոսքերով՝ Քադաֆիի որդուն Լիբիային վերադարձնելու համար անհրաժեշտ է համաձայնագիր կնքել Նիգերի հետ, իսկ Սաադին պետք է անաչառ դատական պաշտպանության և արդարացի վերաբերմունքի իրավունք ունենա։

Հիշեցնենք, որ Ինտրեպոլը  «կարմիր ծանուցագիր» է տարածել Սաադի Քադաֆիի վերաբերյալ, որը մեղադրվում է ուրիշի սեփականությունը զենքի սպառնալիքով յուրացնելու  համար։

Այս խորագրի վերջին նյութերը