Լրահոս

27.09.2011 16:02


ՄԱԿ-ը «Կանանց ռեսուրս կենտրոնի» հետ համատեղ Գորիսում բացում է իր վեցերորդ անկյունը

Հասարակությանը ՄԱԿ-ի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ հասանելի կլինեն  ՄԱԿ-ի վեցերորդ նորաբաց անկյունում, որի բացումը տեղի է ունեցել այսօր Սյունիքի Գորիսում քաղաքում գտնվող «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ում:

Երիտասարդությունը, լրագրողները, գիտաշխատողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և բոլոր հետաքրքրված անձիք կարող են օգտագործել ՄԱԿ-ի անկյունի գրադարանը ՄԱԿ-ի արժեքների և աշխատանքների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այն նաև հիմք կծառայի տեղի հասարակության համար ՄԱԿ-ի հետ առնչվող մշակութային, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման հարցում:

«Մենք շատ ուրախ ենք Գորիսում և հատկապես «Կանանց ռեսուրս կենտրոնում» ՄԱԿ-ի անկյուն ունենալու կապակցությամբ: Մենք պետք է տեղի իշխանությունների և ՄԱԿ-ի գործընկերների հետ միավորենք մեր ուժերը և համոզվենք, որ այն կծառայի որպես մեր մարզում երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու լրացուցիչ գործոն: Մենք գնահատում ենք այս նախաձեռնությունը և ակնկալում  շարունակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը»,- ասել է «Կանանց ռեսուրս կենտրոնի» նախագահ Ռուզաննա Թորոզյանը:

Բացման արարողության ժամանակ տեղի համայնքի ներկայացուցիչները, մարզային պաշտոնյաները և երիտասարդ ակտիվիստները ՄԱԿ-ի մասին կլոր սեղան քննարկում էին կազմակերպել:

ՄԱԿ-ի Հանրային վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. □Մեզ համար սա չափազանց կարևոր օր է. մենք Սյունիքի մարզում ՄԱԿ-ի անկյուն ունենք: ՄԱԿ-ի աշխատանքներում հանրության աջակցությունը և մասնակցությունն է մեր կազմակերպությունը դարձնում այնպիսին, ինչպիսին որ այսօր է` հզոր և արդյունավետ: Ինձ գոհացնում է այն, որ Սյունիքի մարզի բնակիչներին հնարավորություն կտրվի ավելի շատ տեղեկություններ ստանալ ՄԱԿ-ի կատարած աշխատանքների մասին»։

ՄԱԿ-ի հինգ այլ անկյուններ էլ գործում են Արտաշատում, Գյումրիում, Իջևանում, Կապանում և Հրազդանում Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության համագործակցության շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը